Սույն հատորի մեջ ընդգրկված էսսեները շոշափում են քննադատության հնարավորությանը եւ մշակութային գործունությանն առնչվող հարցեր ու առաջարկում գաղափարաբանական դիրքեր։ Դրանք գործում են տեսության, պրակտիկայի ու քննադատության խաչմերուկում։ Հոդվածները հանդիպել են որոշակի վայրում ՝ Երեվանում, Արվեստի համադրողների ամառային ծրագրի շրջանակներում հինգ տարվա ընթացքում: Բոլորն էլ ասելիքը հիմնում ու փաստարկըկառուցում են որոշակի դեպքի ուսումնասիրության վրա։
Առանձնահատուկ դեպքի ուսումնասիրությունից էլ առաջ են գալիս հարցեր, որոնք հանընդհանուր կարեւորություն ունեն եւ վերաբերում են արվեստի կրթության համաշխարհային համատեքստին նոր ազատական կապիտալիզմի պայմաններում, մշակութային արտադրության փոփոխվող կարգավիճակի նաննյութական աշխատանքի պայմաններում, ազգային ու անդրազգային համադրողական պրակտիկաների վերասահմանումներին, քննադատական դիրքերին՝ կապվածդիտելը ձեւավորող գերակա գաղափարաբանությունների հետ, մարդկային կյանքի հետ հարաբերության մեջ արվեստի արժեքի կառուցմանը եւ պարտիզանականդիրքի (ան)հնարինությանը։
Խմբագիր՝ Անժելա Հարությունյան
Հրատարակիչ՝ ԱԻԿԱ-Հայաստան, Ժամանակակից արվեստի ինստիտուտ
2011
