ԺԱԻ-ն սիրով ձեզ հրավիրում է չորս խմբակային ցուցահանդեսներից առաջինի բացմանը՝ ներկայացնելով «Ինչպես գոյատևել որպես սկսնակ արվեստագետ» ծրագրի մասնակիցների աշխատանքները։
Ցուցահանդեսները ինտենսիվ դասընթացի ավարտական ծրագրի մասն են և ուղղված են սկսնակ արվեստագետների կարողությունները ամրապնդելուն։ Վեցամսյա դասընթացի ընթացքում 25 արվեստագետներ Երևանից և մարզերից մասնակցեցին Հայաստանի և արտերկրից կայացած մասնագետների կողմից անցկացվող սեմինարներին և հնարավորություն ունեցան կատարելագործել իրենց պորտֆոլիոները, աշխատել արվեստագետի ասույթի (artist statement) վրա, սովորել արվեստի մարքեթինգի հիմունքները և ստեղծել բազմաթիվ մասնագիտական կապեր:
ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ
ԺԱԻ նախագծի արվեստագետներ՝ Մարիամ Էներգետիկ, Էլինա Գալոյան, Մարգարիտա Ղազարյան, Կիմա Գյարաքյան, Անի Շահվերդյան
Հրավիրված արվեստագետներ՝ Ելենա Համասյան, Կարեն Խաչատուրով, Մերի Մուն, Բահար Շողի
Համադրող` Նայիրի Խաչատուրեան
Վայրը՝ Ժամացույցի գործարան, 3րդ հարկ (Visual Gap Gallery), Սոսե 13, Երևան
Բացումը՝ 18/01/2024, 19:00
Տևողությունը՝ 18 – 28․01․24
ԱՄԵՆՕՐՅԱ ՊՈԵՄՆԵՐ
Արվեստագետներ՝ Էլինա Գալոյան, Լառա Խաչատրյան, Լիլիթ Վարդանյան, Ծովինար Մանուկյան, Մարգարիտա Ղազարյան
Համադրող՝ Եվա Խաչատրյան
Վայրը՝ Գեղագիտության ազգային կենտրոն, Աբովյան 13
Բացումը՝ 25/01/2024
Տևողությունը՝ 25․01 – 03.02.2024
IT’S OK TO SLEEP
Արվեստագետներ` Ադել Միքայելյան, Հայկ Կարապետյան, Լառա Խաչատրյան, Ծովինար Մանուկյան, Մելինե Գալստյան
Համադրող՝ Թերեզա Դավթյան
Վայրը՝ :DDD Kunst House, Մեսրոպ Մաշտոց Պողոտա 51, մուտք 3-րդ, բն.19
Բացումը՝ 01/02/2024, 19։00
Տևողությունը՝ 01 – 10.02.2024
ՏԵՂԱՓՈԽԵԼՈՎ ԿԵՆՏՐՈՆԸ
Արվեստագետներ` Հայկ Կարապետյան, Միլենա Ավետիսյան, Գրետա Գրիգորյան, Վարդուհի Սուլթանյան, Լիլիթ Մնացականյան, Սասուն Մարգարյան
Համադրող` Լիլիթ Գրիգորյան
Մենթոր՝ Նազարեթ Կարոյան
Վայրը՝ Վանաձորի կերպարվեստի թանգարան, Տիգրան Մեծի պողոտա 52, Վանաձոր
Բացումը՝ 10/02/2024, 13։00
Տևողությունը՝ 10 – 20․02․2024
ArtNexus–ի մասին
ArtNexus-ը Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) կողմից ֆինանսավորվող և Շվեդիայի Արվեստի դրամաշնորհների կոմիտեի կողմից իրականացվող միջազգային ծրագիր է՝ ուղղված ստեղծագործական ազատության, մշակութային ոլորտի զարգացման եւ ժողովրդավարական գործընթացների ամրապնդմանը։