ՓՈԽԿԱՊԱԿՑՈՒՄ․ բաց կանչ համադրողների և արվեստագետների համար

Ժամանակակից արվեստի ինստիտուտը և ArtNexus-ը հայտարարում են բաց կանչ և, դիմելով արվեստագետներին և համադրողներին, առաջարկում է հանդես գալ ցուցահանդեսային նախագիծ մշակելու և Հայաստանի թանգարաններից որևէ մեկում իրականացնելու նախաձեռնությամբ։ Ծրագրի նպատակն է նպաստել թանգարանների, ժամանակակից արվեստագետների և համադրողների միջև կապերի ընդլայնմանը և նոր համագործակցությունների ստեղծմանը։ Ծրագրի արդյունքում ընտրված ժամանակից արվեստագետները հնարավորություն են ստանում ցուցադրվելու թանգարանային միջավայրում, իսկ թանգարանները՝ կարողանում են հյուրընկալել ժամանակակից արվեստի ցուցադրություն: Դիմել կարող են ստեղծագործական խմբեր՝ համադրող 3 և ավել արվեստագետների հետ կամ 3 և ավել արվեստագետներից բաղկացած խումբ, ուր արվեստագետներից մեկը (կամ բոլորով միասին) կկատարի(են) նաև համադրողի գործառույթը։ Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել դիմումը մինչև ս․թ․ հուլիսի 10-ը՝ կցելով հետևյալ նյութերը՝

1. Համադրողի և մասնակից արվեստագետի ինքնակենսագրականները և պորտֆոլիոները՝ 100 մբ չգերազանցող 1 PDF ֆայլով

2. Առաջարկվող Նախագծի մանրամասն նկարագիր (տեքստային նկարագիր, էսքիզներ, լուսանկարներ և այլ նյութեր)

3. Բյուջեի բաշխումը (կարող եք օգտագործել ձևանմուշը)։

Ընդգրկված թանգարանները

ԺԱԻ-ն այս ծրագրի շրջանակում համագործակցության նախնական պայմանավորվածություն ունի 2 թանգարանի հետ․

1. Հովհաննես Շարամբեյանի Անվան Ժողովրդական Արվեստների Թանգարանը

2. Եղիշե Չարենցի տուն-թանգարանը

Այս թանգարանների ժամանակավոր ցուցադրությունների համար նախատեսված սրահների հատակագծերը և լուսանկարները կարող եք տեսնել այստեղ։

Կանչը չի սահմանափակում համագործակցությունը այլ թանգարանների հետ։ Դիմորդները կարող են ինքնուրույն պայմանավորվածություն ձեռք բերել Երևանի այլ թանգարանների հետ և դիմել ծրագրին՝ ներկայացնելով գործընկեր թանգարանի գրավոր համաձայնությունը փաստող նամակ։

Ընտրություն

Ընտրող հանձնաժողովում կընդգրկվեն ԺԱԻ աշխատակազմի և հոգաբարձուների խորհրդի անդամներ, մասնակից թանգարանների ներկայացուցիչներ և հրավիրյալ փորձագետներ։ Ընտրության չափանիշներն են՝ առաջարկվող նախագծի բովանդակությունը, իրականանալիությունը, նոր միտումներ բացահայտելու ներուժը։

Բյուջե

Նախագծի առավելագույն բյուջեն՝ 6,500,000 դրամ (ներառում է հարկերը, հոնորարներ, արտադրական ծախս, տեղափոխման ծախս, տպագրության ծախս, անհրաժեշտության դեպքում՝ տարածքի վարձակալություն և այլ ծախսեր): Բյուջեի բաշխման մեջ կարևոր նախապայման է մասնակից արվեստագետներին հոնորարի վճարումը՝ առնվազն բյուջեի 40%-ի չափով։

Ծրագրի ժամանակացույցը

Բաց կանչ՝ հունիսի 1 – հուլիսի 10

Հայտերի դիտարկում և ընտրություն՝ հուլիսի 10 – հուլիսի 15

Նախագծերի վրա աշխատանք՝ հուլիս -հոկտեմբեր, 2024

Ցուցադրության բացումը՝ հոկտեմբեր/նոյեմբեր 2024 Ցուցադրության տևողությունը՝ առնվազն 1 ամիս (տևողությունը կարող է լինել ավելի երկար, ըստ թանգարանի հետ պայմանավորվածության)

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 093337211 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլ․փոստի հասցեին։ [email protected].

Ծրագիրն իրականացվում է Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) կողմից ֆինանսավորվող և Շվեդիայի Արվեստի դրամաշնորհների կոմիտեի կողմից իրականացվող ArtNexus ծրագրի օժանդակությամբ։

ArtNexus–ի մասին

ArtNexus-ը Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) կողմից ֆինանսավորվող և Շվեդիայի Արվեստի դրամաշնորհների կոմիտեի կողմից իրականացվող միջազգային ծրագիր է՝ ուղղված ստեղծագործական ազատությանը, մշակութային ոլորտի զարգացմանը և ժողովրդավարական գործընթացների ամրապնդմանը։

ArtNexus ծրագրի մասին ավելին կարդացեք հետևյալ հղումներով․

Կայք : ArtNexus in English | ArtNexus on Instagram | ArtNexus on Facebook

Նմանատիպ դասընթացներ

Ապրիլի 13, 2026

Գուստաֆ Գրապենգեսերի աշխատարան․ Ինչպես դիմել արտերկրում արվեստի ռեզիդենսիներին

Ապրիլի 7, 2026

Համադրողական մարտահրավերները՝ Առլի լուսանկարչության դպրոցում

Հուլիսի 25, 2025

Ինչպես գոյատևել որպես սկսնակ արվեստագետ