«Արվեստ և լսարան. կամրջելով անջրպետը» ծրագրի շրջանակում սիրով հրավիրում ենք լրագրող, արվեստագիտության թեկնածու Արամ Աբրահամյանի՝ «Մշակույթի լուսաբանման այսօրվա մարտահրավերները» բանախոսությանը:
Բանախոսության մասին
Ինչ է մշակույթը՝ դրա տարատեսակները:
Ազգային մշակույթի առանձնահատկությունները: Ազգայինն ու միջազգայինը:
Լրագրությունը որպես «թարգմանություն»՝ դարձյալ լայն իմաստով:
«Պարականոն»՝ հաղորդման անուն եւ մոտեցման ձեւ: Հայտնի եւ անհայտ փաստեր:
Մշակութային երեւույթների համատեքստը:
Էլիտա՞ր, թե՞ հանրամատչելի:
Բանախոսի մասին
Արամ Աբրահամյանը ծնվել է 1960 թվականին: Ավարտել է Երեւանի պետական կոնսերվատորիայի երաժշտագիտական բաժինը, արվեստագիտության թեկանածու է: Ավարտել է նաեւ Երեւանի պետական մանկավարժական համալսարանի մագիստրատուրայի «Հասարակագիտության» բաժինը: Աշխատել է ՀՀ ԳԱԱ արվեստագիտության ինստիտուտում, ՀՀ նախագահի աշխատակազմում, «Ա1+» հեռուստաալիքում, Հանրային հեռուստատեսությունում, «Շանթ» հեռուստաընկերությունում, Factor.TV-ում: 1994 թվականից առայսօր «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիրն է: Դասավանդել է ԵՊՀ-ում, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, Երեւանի պետական մանկավարժական համալսարանում: Այժմ դասավանդում է Ռուս-հայկական համալսարանում: Հեղինակ է չորս գրքերի՝ «Գերմանական կվինտետ. Ազատ գրառումներ Բեթհովենի, Շուբերտի, Շումանի, Բրամսի և Բրուկների մասին», «Հանճարը՝ առասպելից դուրս. Ազատ գրառումներ Մոցարտի մասին», «Երկնքով և առանց երկնքի. Ազատ գրառումներ ազատության և հավատքի մասին», «Առաջնային պայծառակերպության ճանապարհով»։
«Արվեստ և լսարան. կամրջելով անջրպետը» ԱՐԷ հիմնադրամի և Ժամանակակից արվեստի ինստիտուտի համատեղ ծրագիրն է, որն իրականացվում է Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանության դրամաշնորհով:
Վայր՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտ
Հասցե՝ Ավետ Ավետիսյան 47
Օր՝ ապրիլի 25
Ժամ ՝ 17:00 -19:00
Մուտքն ազատ է, առանց նախօրոք գրանցման