ԱՐէ մշակութային հիմնադրամն ու Ժամանակակից արվեստի ինստիտուտը հրավիրում են «Մշակույթի լուսաբանում․ միջազգային փորձ» դասախոսությունների և աշխատարանների շարքի երկրորդ բանախոսությանը:
Բանախոսի մասին – դոկտոր Տիգրան Եկավյան
Տիգրան Եկավյանը ֆրանսահայ քաղաքագետ է, և Մերձավոր Արևելքի ու Հարավային Կովկասւ հարցերի մասնագետ: Տիգրան Եկավյանը համեմատական քաղաքագիտության մագիստրոսի աստիճան ունի Փարիզի քաղաքական ուսումնասիրությունների ինստիտուտից (Sciences Po) և արաբերենի բակալավրի աստիճան Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ինստիտուտից (INALCO): Նա ազատ լրագրող և հետազոտող է Ֆրանսիական հետախուզական հետազոտությունների կենտրոնում (CF2R): Դասախոս է, և բազմաթիվ հոդվածների որ աշխատությունների հեղինակ, որոնք նվիրված են աշխարհաքաղաքականությանը, ազգային փոքրամասնություններին, և Հայաստան-Սփյուռք հարաբերություններին:
Բանախոսության մասին
Հայկական Պետության և Սփյուռքի հարաբերությունների աշխարհաքաղաքականություն
Սփյուռքյան մտածողությունև ինքնություն, անդրազգային կառավարում, “հոգևոր Հայաստան” գաղափար
Օր՝ հուլիսի 3
Ժամ՝ 19:00
Վայր՝ Ժամանակակից Արվեստի ինստիտուտ
Հասցե՝ Ավետ Ավետիսյան 47
Մուտքն ազատ է
Ծրագիրն իրականացվում է Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան Հայկական Համայնքներու Բաժանմունքի աջակցությամբ։