Սահմաններից անդին.պատկանելիության քաղաքականություն

ԱՐԷ մշակութային հիմնադրամն ու Ժամանակակից արվեստի ինստիտուտը սկսում են «Մշակույթի լուսաբանում․ միջազգային փորձ» կրթական շարքի աշխատարանները:

Հուլիսի 4-ին և 5-ին ժամը 12։00-ից 16։30-ը կկայանա շարքի երկրորդ աշխատարանը, որը կվարի ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆԸ։

Մասնակցությունն անվճար է՝ ՊԱՐՏԱԴԻՐ ԳՐԱՆՑՈՒՄՈՎ։
Մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել մինչև հուլիսի 1-ը։ Տեղերը սահմանափակ են, ուստի խնդրում ենք դիմել միայն այն դեպքում, եթե համոզված եք, որ կարող եք մասնակցել երկօրյա աշխատարանի ողջ ընթացքին։

Մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել մինչև հուլիսի 1-ը` հետևյալ հղումով.

https://tinyurl.com/2tvjbyw8

Աշխատանքային լեզուն՝ հայերեն։
Վայրը՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտ,
Հասցեն՝ Ավետ Ավետիսյան 47 (Երևան)։

Աշխատարանի մասին

Հայկական Պետության և Սփյուռքի հարաբերությունների աշխարհաքաղաքականություն
Աշխատարանը նպատակ ունի խորը վերլուծություն տալ հայկական անդրազգային կառավարման պատմությանը, ներկայությանը և ապագային՝ հիմնվելով խորը հետազոտության և համեմատական մոտեցման վրա:

Աշխատարանի նպատակները

● Հասկանալ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների պատմական զարգացումը (1918-2020)
● Վերլուծել հայկական անդրազգային կառավարման մեխանիզմները համեմատական տեսանկյունից
● Ուսումնասիրել սփյուռքի ներգրավվածությունը Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում
● Մտորել հայկական անդրազգային փոխզիջման ձախողման պատճառների մասին

Դոկտոր Տիգրան Եկավյանի մասին

Տիգրան Եկավյանը ֆրանսահայ քաղաքագետ է, և Մերձավոր Արևելքի ու Հարավային Կովկասւ հարցերի մասնագետ: Տիգրան Եկավյանը համեմատական քաղաքագիտության մագիստրոսի աստիճան ունի Փարիզի քաղաքական ուսումնասիրությունների ինստիտուտից (Sciences Po) և արաբերենի բակալավրի աստիճան Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ինստիտուտից (INALCO): Նա ազատ լրագրող և հետազոտող է Ֆրանսիական հետախուզական հետազոտությունների կենտրոնում (CF2R): Դասախոս է, և բազմաթիվ հոդվածների որ աշխատությունների հեղինակ, որոնք նվիրված են աշխարհաքաղաքականությանը, ազգային փոքրամասնություններին, և Հայաստան-Սփյուռք հարաբերություններին:

Ծրագիրն իրականացվում է Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան Հայկական Համայնքներու Բաժանմունքի աջակցությամբ։

Այլ միջոցառումներ

Սահմաններից անդին.պատկանելիության քաղաքականություն