ԺԱԻ՝ «Կոմիտաս․ հողը և երգը» խեցեգործական արվետսանոցի սաների աշխատանքները մասնակցեցին «Կողբ-Վարդավառ 2026» փառատոնին։
Շուտով դուք նույնպես հնարավորություն կունենաք ձեռք բերել այս շատ հատուկ գործերը ԺԱԻ առցանց խանութից, օգնելով մեզ շարունակել խեցեգործության անվճար դասընթացները Գյուլագարակ համայնքի 60 երեխաների համար։
«Կոմիտաս․ հողը և երգը» խեցեգործական արվեստանոցը հիմնադրվել է Ժամանակակից արվեստի ինստիտուտի կողմից 2021 թվականին Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում և 2023-ից ի վեր գործում է Վարդաբլուրի գյուղապետարանի շենքում՝ Գյուլագարակի համայնքի հետ համագործակցությամբ։
Արվեստանոցի գեղարվեստական ղեկավարն է խեցեգործ-արվեստագետ Արմինե Հովհաննիսյանը։