Վահան Թոփչյան

Անհատական ցուցահանդես՝ Վահան Թոփչյան
Համադրող՝ Նազարեթ Կարոյան

Գծանկարի միջոցով կարելի՞ է արդյոք փոխանցել աննյութականը, անորսալին, ժպիտն, ասենք, կամ մտահոգության թեթեւ ամպը… մարդու տրամադրությունն ընդհանրապես՝ առանց պատկերելու այդ մարդու դեմքը։ Կարելի՞ որսալ օդի տատանումը՝ քամին, անդորրը՝ առանց պատկերելու ծառ ու թուփ,մարդ ու կենդանի,քար ու ծաղիկ, դաշտ ու անտառ, լեռներ ու ձորեր, գետեր ու լճեր, ծովեր ու օվկիանոսներ, առանց ցույց տալու բնության մի անկյուն, կամ քաղաքային մի տեսարան։
Այն ինչը պատկերում է Վահան Թոփչյանը իր նկարներում(հազարավոր, տասնյակ հազարավոր մանրագծերով՝ զուգահեռ կամ հատվող, թանձր կամ նոսր, ուղիղ կամ կոր), հետքերն են այն միկրոշարժումների, որոնց մեջ աշխատանքի պահի ներգրավված է նրա մարմինը (աչքերը կկոցելը, հոնքերը կիտելը, ձեռքի ցնցվելը, նյարդերի լարվելը եւ այլն)։ Ասել, թե արվեստագետի նպատակը սոսկ իրեն համակող զգայական հոսանքների փոխանցումն է թղթի վրա, թերեւս պարզունակ կլիներ։ Նրա ստեղծագործության մեջ ընթեռնելի են ինչպես ձեւաստեղծման խորքային տրամաբանությունը արդի արվեստում, այնպես էլ իր տրամադրվածությունը մշակութային այն միջավայրի նկատմամբ, որտեղ ապրում է։

Նազարեթ Կարոյան

Այլ միջոցառումներ

Վահան Թոփչյան