Արի խաղանք

«Իմպուլս» անկախ արվեստագետների նախաձեռնությունը օգոստոսի 21-ից սեպտեմբերի 2-ը ներկայացնում է մուլտիմեդիա ցուցահանդես «Արի խաղանք» խորագրով, որտեղ այցելուները դառնում են ոչ թե պասիվ դիտորդներ, այլ ակտիվ մասնակիցներ։
«ՆՓԱԿ»-ը ժամանակավորապես վերածվում է խաղային միջավայրի, որտեղ յուրաքանչյուր փոխազդեցություն նպաստում է անընդհատ փոփոխվող տարածքի ձևավորմանը։

«Արի խաղանք» ցուցահանդեսը միավորում է հայ արվեստագետների ինտերակտիվ ինստալյացիաներ, որոնք հանդիսատեսին առաջարկում են մասնակցելու յուրահատուկ ձևեր՝ շարժման, հպման, ընտրության, համագործակցության կամ խաղի միջոցով՝ ցուցահանդեսը վերածելով համատեղ և կենդանի փորձառության։

Արվեստագետներ.
• Անի Իվանյան
• Արմինե Ավետիսյան
• Գրիգոր Գևորգյան
• Զարուհի Թովմասյան
• Լուիզա Խեչոյան
• Լուիզա Նասլյան
• Հասմիկ Սահակյան
• Մարիետա Վարդանյան
• Մարինե Ասատրյան
• Նարեկ Բունիաթյան
• Վիոլետա Սարգսյան

✔️Բացումը՝ 21.08.26, 18:00-ին

Ծրագիրն իրականացվում է Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) կողմից ֆինանսավորվող և Շվեդիայի Արվեստի դրամաշնորհների կոմիտեի կողմից իրականացվող ArtNexus ծրագրի օժանդակությամբ և «ՆՓԱԿ»-ի [աջակցությամբ։

ArtNexus-ը Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) կողմից ֆինանսավորվող և Շվեդիայի Արվեստի դրամաշնորհների կոմիտեի կողմից իրականացվող միջազգային ծրագիր է՝ ուղղված ստեղծագործական ազատության, մշակութային ոլորտի զարգացման եւ ժողովրդավարական գործընթացների ամրապնդմանը։

Այլ միջոցառումներ

Վերասերում. դիտանկյուններ առաջնագծից