Թարգմանական ժողովածուն ընդգրկում է ժամանակակից քաղաքական մտքի տարբեր գաղափարական հոսանքներին հարող վեց ներկայացուցիչների մեկական տեքստ:
Դրանք միավորվում են երեք առանցքային թեմաների` պլյուրալիզմի, ժողովրդավարության ու սոցիալական արդարության շուրջ: Իրենց գաղափարական ու անգամ ոճական տարբերությունների դիրքից` հեղինակները բանավիճում են միմյանց հետ` լույս սփռելով քաղաքական մտքի որոշ հիմնարար հարցերի ու դրանց լուծումների վրա:
Հեղինակներ և ստեղծագործություններ.
Էռնեստո Լակլաու
Իշխանություն եվ ներկայացում
Շանթալ Մուֆ
Հանուն ժողովրդավարության
Քերոլ Փեյթման
«Կանանց անկարգությունը». կանայք, սերը
Ջոն Ռոլս
Արդարությունը որպես անաչառություն
Մայքլ Ուոլցեր
Բարդ հավասարություն
Դեյվիդ Միլեր
Արդարության տեսության համառոտ ակնարկ
Տեքստերի կազմող և թարգմանիչ` Նաիրա Մկրտչյան
Հրատարակիչ՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտ
2024
