Զրույց արվեստագետների հետ և աշխատարան. Լու Վեյ և Տուան Մու — Արձագանքներ գեղագրության մեջ

Հրավիրում ենք հոկտեմբերի 19-ին Լու Վեյ և Տուան Մու Թայվանցի արվեստագետների՝  «Արձագանքներ գեղագրության մեջ» խորագրով զրույցին և աշխատարանին։   

Միջոցառումը բաղկացած կլինի երկու մասից․ 
Զրույց՝ 17:00–18:00 (անվճար) 
Աշխատարան ՝ 18:00–19:00 (վճար՝ 3000 դրամ) 
Դուք կարող եք մասնակցել ամբողջ միջոցառմանը, կամ ձեզ առավել հետաքրքիր մասին։

Նախապատմություն 

Գրածը, անկախ նրանից՝ կուտակվել է մարմնական փորձից, թե ստեղծվել է արհեստական ​​բանականության կողմից, այլևս չի կարող փոխանցել ճշմարտություն կամ գիտելիք։ Փոխարենը, երկու մոտեցումներն էլ բացահայտում են գրության, մարմնի և մտքի միջև ընկած թաքնված հարաբերությունները։ Այս սեմինարի ուշադրւթյան կենտրոնում է  ստեղծագործական գործընթացը՝ ի պատասխան գեղագրությանը։ Ուսումնասիրելով ստեղծարարությունը գրելու և դրան առնչվող տեքստերի միջոցով և անդրադառնալով արվեստագետի դերին բազմամշակութային տեսանկյունից, արվեստագետը կկիսվի գեղագրության և թանաքով նկարչության ստեղծագործական տեխնիկաներով։

Ի՞նչ սպասել 

Զրույց
Արվեստագետներ Լու Վեյը և Տուան Մուն հերթով կխոսեն իրենց ստեղծագործական ուղիների և ցուցահանդեսի գաղափարի մասին (40 րոպե), այնուհետև տեղի կունենա հարցուպատասխան (20 րոպե): 

Աշխատարան 
Գեղագրության պատմության, նշանակալի աշխատանքների, տեխնիկայի և գեղարվեստական ​​հայեցակարգերի ակնարկ (10 րոպե): 
Ծանոթություն գեղագրության գործիքներին՝ վրձիններ և թուղթ (10 րոպե): 
Կենդանի ցուցադրություն (10 րոպե)
Գործնական պրակտիկա (20 րոպե)
Խմբային քննարկում և լուսանկար (10 րոպե) 

Արվեստագետների կենսագրությունը 

Լու Վեյը (Թայվան, ծնվ. 1994թ.) գեղանկարիչ և համադրող է, որը բնակվում է Թայպեյում: Նա ստացել է գեղարվեստի բակալավրի և մագիստրոսի աստիճաններ Թայպեյի ազգային արվեստի համալսարանում: Նրա գործունեությունը ներառում է թանաքով նկարչություն, ինստալյացիաներ, պատկերագրքեր, ձեռագրեր և ծալովի էկրաններ: Կրոնական, գրական և դիցաբանական կերպարների, ինչպես նաև մայրության նախատիպերի վրա հիմնվելով՝ նրա աշխատանքները ուսումնասիրում են կանանց խորհրդանիշները տարբեր մշակույթներում՝ արտացոլելով իր սեփական փորձը որպես կին և մայր: Հիմքում ունենալով թանաքով նկարչության ավանդույթը, նրա աշխատանքը ներառում է ֆեմինիստական ​​միտք և գենդերային հարցեր՝ ձգտելով վերաիմաստավորել և ընդլայնել գենդեր կրող մարմինների և դրանց պատկերների ըմբռնումները թանաքի պատմության մեջ:

Նա մասնակցել է միջազգային ռեզիդենցիաների և նախագծերի, այդ թվում՝ «Գրեյ նախագծերը» (Սինգապուր, 2023)՝ Պերտի ժամանակակից արվեստի ինստիտուտի հետ համատեղ, Ասիա-խաղաղօվկիանոսյան փոխանակման ծրագրի և Թայբեյի նկարիչների գյուղի աջակցությամբ, 18-րդ փողոցի արվեստի կենտրոնը (Լոս Անջելես, 2023)՝ Թայվանի մշակույթի նախարարության աջակցությամբ, և Յուտայում կազմակերպված կուրատորական ռեզիդենցիայի (2024)՝ Թայվանի ազգային մշակույթի և արվեստի հիմնադրամի ֆինանսավորմամբ: Նրա անհատական ​​ցուցահանդեսը՝ «Իմ միակ ցանկությունները» (2024), ներկայացվել է «Մաթերիալ» ցուցահանդեսում (Սոլթ Լեյք Սիթի, Յուտա), իսկ Յուտայի ​​գեղարվեստի թանգարանը ձեռք է բերել նրա երկու աշխատանքները իր մշտական ​​հավաքածուի համար: Թայվանական ամերիկյան հիմնադրամը նույնպես հավաքել է նրա մի քանի նկարներ: 2025 թվականին՝ Թայվանի մշակույթի նախարարության և Ազգային մշակույթի և արվեստի հիմնադրամի աջակցությամբ, նա դարձել է առաջին թայվանցի նկարչուհին, որը ներկայացրել է կրկնակի անհատական ​​ցուցահանդեսներ «Մաթերիալ» և «Օգդենի ժամանակակից արվեստի» ցուցահանդեսներում՝ Միացյալ Նահանգներում: Այս ցուցադրությունները խոշոր հովանավորություն են ստացել այնպիսի հաստատություններից, ինչպիսիք են Էնդի Ուորհոլի կերպարվեստի հիմնադրամը, Յուտայի ​​արվեստի և թանգարանների բաժինը և Ջորջ Ս. և Դոլորես Դորե Էքլսի հիմնադրամը, և ներկայացվել են «Southwest Contemporary»-ում։

Նրա խմբակային ցուցահանդեսների թվում են Միջազգային ժամանակակից արվեստի կենտրոնը (Վանկուվեր, 2025), Յավուզը (Սինգապուր, 2025), ER պատկերասրահը (Թայբեյ, 2024), Absolute Space for the Arts-ը (Թայնան, 2023), OUR թանգարանը (Նոր Թայբեյ քաղաք, 2022), Սիլպակորնի համալսարանը (Բանգկոկ, 2022), Պրահայի գեղարվեստի ակադեմիան (2022), Soka Art-ը (Թայնան, 2021), Mezzo Art-ը (Թայնան, 2021), Թայբեյի նկարիչների գյուղը (2020) և AKI պատկերասրահը (Թայբեյ, 2020): Որպես համադրող՝ Լու Վեյը ցուցահանդեսներ է կազմակերպել Թայթունգի արվեստի թանգարանում (2023, առաջադրվել է 22-րդ Թայշին արվեստի մրցանակի), MOCA Taipei-ում (NCAF Curator’s Incubator Program դրամաշնորհի դափնեկիր) և Թայվանի ժամանակակից մշակույթի լաբորատորիայում (C-Lab)՝ Թայվանի ամենամյա ցուցահանդեսի համար (2023):

Տուան Մուն (Թայվան, ծնվ. 1994թ.) արվեստագետ և անկախ համադրող է, որը բնակվում է Թայպեյում: Նա ավարտել է Թայպեյի ազգային արվեստի համալսարանը՝ թանաքով նկարչության մասնագիտությամբ: Նրա աշխատանքը ուսումնասիրում է, թե ինչպես կարող են նոր մեդիան վերաիմաստավորել ավանդական ասիական մշակույթի աշխարհայացքը՝ տեխնոլոգիաների դարաշրջանում ընդունելով մարդկային ընկալման և մտածողության պոետիկ մոտեցում: Նրա գործունեությունը հիմնված է բուդդայական և դաոսական փիլիսոփայությունների, արևելաասիական անիմիզմի և դիցաբանական հեքիաթների վրա՝ համատեղելով արհեստական ​​բանականությունը, վիրտուալ իրականությունը, անիմացիան, ձայնային ներկայացումը, թանաքով նկարչությունը և գեղագրությունը՝ ստեղծելու համար միջառարկայական պատմողական կառուցվածքներ, որոնք դիտողներին ներգրավում են երկխոսության մեջ:

Նրա արվեստի գործերը ներկայացվել են միջազգային ցուցահանդեսներում, այդ թվում՝ Դուրրեսի բիենալեում, Աթենքի թվային արվեստի փառատոնում, Ասիայի թվային արվեստի ցուցահանդեսում, CutOut փառատոնում, Մայամիի նոր մեդիա փառատոնում, Now & After միջազգային տեսաարվեստի փառատոնում, Վենետիկի իմերսիվ շուկայում (Թայվանի տաղավար), ECRA փառատոնում, CineGlobe կինոփառատոնում, CYFEST մեդիա արվեստի փառատոնում և Միջազգային թվային արվեստի փառատոնում։

Որպես կուրատոր, Մուի նախագծերը շեշտը դնում են միջմշակութային հետազոտությունների և ինքնության հարցերի վրա ժամանակակից համատեքստերում, հաճախ ներառելով դաշտային աշխատանքներ կուրատորների, արվեստագետների և տեղական համայնքների հետ: Նրա կուրատորական առաջարկները ընտրվել են SLY Art Space-ի Emerge Curator Project-ի և NCAF Curator’s Incubator Program-ի համար և առաջադրվել են Taishin Art Award-ի: Վերջին կուրատորական նախագծերի թվում են՝ Home: Foundation, Wall Cancer, Skin, and Shelter (Taitung Art Museum, 2023), Humus (MOCA Taipei, 2023) և Beyond Interfaces—Taiwanese Video Program (Mirzoyan Library, Armenia, 2024):

Հայելիներ
Լու Վեյ
3-ալիքային տեսաինստալյացիա, HD, գունավոր, ստերեո, 11’15”, 2025

Գեղարվեստական ​​գրություն. ունիվերսալ ալգորիթմ
Տուան Մու 
բազմալիք տեսանյութ, կենդանի ձայնային կատարում, թանաքային տպագրություն (30×30 սմ, յուրաքանչյուր կտոր) 

Այլ միջոցառումներ

Սահմաններից անդին.պատկանելիության քաղաքականություն