«Դեպի համագործակցային համադրումը» բարդ և բազմափուլ նախագիծ է, որում ներգրավված են մի շարք գործընկեր հաստատություններ, ինչպիսիք են՝ ԱԻԿԱ-Հայաստանը (Հայաստան), SCCA-Լյուբլյանան (Սլովենիա), Բերալ Մադրայի ժամանակակից արվեստի կենտրոնը (Թուրքիա), SCCA-Ալմա-Աթան (Ղազախստան) և Թաունհաուս (Townhouse) պատկերասրահը (Եգիպտոս)։ Գործընկերությունը ներառում է համագործակցություն գործընկեր հաստատությունների երկրներում` համադրողական հետազոտությունների կրթական ծրագրերի մշակման, ռեսուրսների փոխանակման, սեմինարների և աշխատաժողովների կազմակերպման, ցանցային կապերի ստեղծման և քննադատական տեքստերի հրատարակման ոլորտներում:
Խմբագիր՝ Անժելա Հարությունյա
Հրատարակիչ՝ SCCA-Լյուբլյանա և ԱԻԿԱ-Հայաստան
2009
