«Արվեստ և լսարան. կամրջելով անջրպետը» ծրագրի շրջանակում սիրով հրավիրում ենք կինոքննադատ և մշակութային լրագրող Դիանա Մարտիրոսյանի՝ «Մշակույթ և կինոլրագրություն» բանախոսությանը:
Դասախոսության մասին
Մեդիադաշտն արագ փոխվում է, և մշակութային իրադարձությունների լուսաբանումը այլևս սահմանափակված չէ միայն հոդվածներով կամ հեռուստառեպորտաժներով։ Այս դասախոսության ընթացքում կխոսենք այն մասին, թե այսօր ինչ հարթակներ և սոցիալական մեդիաներ գոյություն ունեն, և ինչպես կարելի է արդյունավետ աշխատել տեքստի, լուսանկարի և վիդեո բովանդակության հետ։ Կանդրադառնանք նաև հարցազրույցների և քննադատական նյութերի ձևաչափերին. ինչն էր արդիական 20 տարի առաջ, ինչն է պահպանվել, և ինչն է արմատապես փոխվել այսօր։
Կքննարկենք, թե ինչ ոճով և որ լսարանի համար կարելի է ստեղծել բովանդակություն, ինչպես ընտրել ճիշտ լեզուն ու տոնայնությունը։ Ինչպես գրել լուրջ և վերլուծական հոդվածներ, և թե որն է ոսկե միջինը ծանրակշիռ լրագրության և entertainment-ի միջև, և երբ է տեղին ամբողջությամբ անցնել ժամանցային կամ lifestyle ձևաչափերի: Դասախոսությունը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են պատմել մշակույթի մասին ժամանակակից և ազդեցիկ ձևով։
Կենսագրություն
Դիանա Մարտիրոսյանը կինոքննադատ և մշակութային լրագրող է։ Ավարտել է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի Լրագրության ֆակուլտետը, այնուհետև ուսումը շարունակել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ Կինոգիտության բաժնի մագիստրատուրայում։
2014 թվականից զբաղվում է կինոքննադատությամբ և կինոլրագրությամբ՝ որպես հիմնական մասնագիտական գործունեություն։ 2016 թվականից ակտիվորեն ընդգրկված է միջազգային կինոփառատոնների աշխատանքներին ու լուսաբանմանը:
Թեպետ երբեմն անդրադառնում է նաև սոցիալական և մշակութային թեմաների, նրա հիմնական և կենտրոնական հետաքրքրության ոլորտը կինոն է։ ՖԻՊՐԵՍՍԻ-ի (FIPRESCI) անդամ է։
2024 թվականից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ դասախոսելով ժամանակակից կինոյի թեմաներով։ Մասնագիտանում և լուսաբանում է ժամանակակից արևմտյան կինոյի, Արևելյան Եվրոպայի և եվրոպական կինոյի թեմաները:
Գրում է մի քանի լեզուներով, եղել է ժյուրիի անդամ ավելի քան 10 միջազգային կինոփառատոներում։
Վայր՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտ
Հասցե՝ Ավետ Ավետիսյան 47
Օր՝ մարտի 7
Ժամ ՝ 17:00 -19:00
Մուտքն ազատ է, առանց նախօրոք գրանցման
«Արվեստ և լսարան. կամրջելով անջրպետը» ԱՐԷ հիմնադրամի և Ժամանակակից արվեստի ինստիտուտի համատեղ ծրագիրն է, որն իրականացվում է Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանության դրամաշնորհով: