Այս նախագիծը ստեղծվել է Հայաստանում պրոֆեսիոնալ մշակութային լրագրությունը զարգացնելու հրատապ անհրաժեշտությունից, քանի որ հենց այդ լրագրությունը կարող է կամրջել կենսունակ արվեստն ու հանրության լայն շերտերը:
Չնայած Հայաստանի հարուստ ստեղծագործական ներուժին և տեղական կամ միջազգային ճանաչում ունեցող տաղանդավոր արվեստագետների անխոնջ ստեղծարար աշխատանքին, մշակութային գործընթացներն հաճախ աննկատ են մնում՝ սահմանափակ ներկայացման և տեսանելիության պատճառով:
Գրավիչ, պրոֆեսիոնալ մշակութային լրագրությունը կարող է վերափոխել այս իրավիճակը՝ ծառայելով որպես կենսունակ միջնորդ, դարձնելով արվեստը բոլորի համար հասկանալի և հետաքրքիր, վերածելով միասնական արվեստային փորձառությունը կապակցման ու գնահատանքի:
Դասընթացը բաղկացած է երեք մասից․
1. Դասընթացի առաջին բաժինը (նոյեմբերի 1 – դեկտեմբերի 25, 2025, հանդիպումները՝ ամեն շաբաթ օր, ժամը 11:00 – 15:00) մասնակիցներին կծանոթացնի լրագրության (այդ թվում՝ մշակութային լրագրության) հմտություններին: Այն կվարեն Մեդիա նախաձեռությունների կենտրոնի» փորձագետները։
Դասընթացի այս մասը կներառի տեսական հարցերի քննարկումներ, օրինակների վերլուծություններ, ինչպես նաև՝ պրակտիկ աշխատանք (խմբային և անհատական գործնական առաջադրանքներ)։
2. Դասընթացի երկրորդ բաժինը (հունվարի 10 – մարտի 31, 2026) 10 բանախոսությունների շարք է: Այն կվարեն արվեստի տեսաբաններ, մշակութաբաններ և մշակույթ լուսաբանող լրագրողներ: Ծրագրի երկրորդ մասի մասին մանրամասներ կտրամադրենք մեկ շաբաթվա ընթացքում:
3. Դասընթացի երրոդ բաժնում (ապրիլի 1 – մայիսի 31, 2026) մասնակիցները կաշխատեն գործնական հմտությունների ձեռքբերման վրա և կներկայացնեն առնվազն երեք լրագրողական աշխատանք (ձևաչափն՝ ըստ նախասիրության): Լավագույն աշխատանքները կտեղադրվեն ԱՐԷ մշակութային հիմնադրամի, Ժամանակակից արվեստի ինստիտուտի, հետաքրքրված լրատվամիջոցների կայքերում և սոցիալական ցանցերում:
Ամբողջ դասընթացին մասնակցած և լրագրողական աշխատանքներ ներկայացրած մասնակիցները կստանան հավաստագրեր:
Դասընթացին կարող են մասնակցել՝
– Լրագրողներ, ովքեր ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները արվեստի և մշակույթի լուսաբանման ոլորտում,
– Արվեստի ոլորտի մասնագետներ, որոնք ցանկանում են տիրապետել լրագրողական հմտությունների,
– Առցանց բովանդակություն ստեղծողներ, բլոգերներ, սոց․ մեդիա ինֆլյուենսերներ, ովքեր հետաքրքրված են արվեստն ու մշակույթը լուսաբանելով։
Դիմելու վերջնաժամկետն է՝ 2025թ հոկտեմբերի 20–ը։
Ծրագրին մասնակցությունն անվճար է:
Այն իրականացվում է Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանության դրամաշնորհով: