Գարնանային դասընթացներ. Ժամանակակից քաղաքական փիլիսոփայություն

Քաղաքական փիլիսոփայությունը այսօր ուշադրության կենտրոնում է, ինչը պայմանավորված է ճգնաժամային երևույթներով,որոնք դրսևորվում են ողջ աշխարհում։ Այդ ճգնաժամը չի շրջանցում նաև Հայաստանը: Մասնավորապես, եթե դիտարկենք նոր սահմանադրության ընդունումը,այն ոչ թե առաջընթաց էր քաղաքական մտքի մեջ, այլ շփոթության նշան. ինչպե՞ս կառավարել:

Դասընթացը,որն անդրադառնում է ժամանակակից քաղաքական մտածողներին։ իրենց առանցքային կոնցեպտներն և ամբողջական տեսությունների ստեղծելով, այդ մտածողները ոչ միայն փորձել են հասկանալ ու բացատրել վերոնշյալ երևույթները,այլև շատ հաճախ կռահել են դրանց ի հայտ գալը իրենց սաղմնային դրսևորումների մեջ։ Նրանց փիլիսոփայական ուսումնասիրությունների հետ ծանոթացումը դասընթացի մասնակցին կտրամադրի որոշ մեթոդական գործիքներ, որոնք կզարգացնեն նրա վերլուծական կարողությունները։

1. Կառլ Շմիտ. սուվերենի տեսությունը։

2. Հաննա Արենդտ. քաղաքական փիլիսոփայությունը։

3. Անտոնիո Գրամշի. հեգեմոնիայի տեսությունը։

4. Յուրգեն Հաբերմասը և մոդեռնը։

5. Պոստմոդեռնիզմի քաղաքական տեսությունը. Ժան- Ֆրանսուա Լիոտար և մյուսներ։

6. Միշել Ֆուկոն և բիոիշխանությունը։

7. Ժակ Ռանսյերը և հավասարության սկզբունքը։

8. Ալան Բադյուն և սուբյեկտի տեսությունը։

9. Ջորջիո Ագամբենը և արտակարգ իրադրության տեսությունը

10. Քաղաքական կուսակցությունները ժամանակակից աշխարհում

Վարող՝

Վարդան Ջալոյան

Դասընթացի ծավալը ՝ 10 դասախոսություն-պարապմունք

Գինը՝ 35 000 ՀՀ Դրամ

Նմանատիպ դասընթացներ

Հունիսի 27, 2024

Ցույց տուր ինձ քո արխիվը և ես կասեմ, թե դու ով ես․․․ Կարո՞ղ եմ

Մայիսի 29, 2024

Ինչպե՞ս գոյատևել որպես սկսնակ արվեստագետ. Ուղեցույց

Մայիսի 29, 2024

ՓՈԽԿԱՊԱԿՑՈՒՄ․ բաց կանչ համադրողների և արվեստագետների համար