հաղորդակցության մասնագետի թափուր աշխատատեղ
Աշխատանքի բնութագիր
Ժամանակակաից արվեստի ինստիտուտը բազմաոլորտ և բազմատարր կառույց է, որն իրականացնում է մի շարք ծրագրեր՝
– Արվեստի քննադատության և կուրատորական հետազոտությունների դպրոց,
– «Ինչպես գոյատևել որպես սկսնակ արվեստագետ» դասընթաց,
– NEST արվեստի կացարան,
– «Հողը և երգը» համայնքային զարգացման ծրագիր Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում,
– Պարբերական ցուցահանդեսներ ԺԱԻ ցուցասրահում
– Նախագծային և հետազոտական լաբորատորիաներ
– ԺԱԻ սեփական և հյուրընկալված հանրային միջոցառումներ (փառատոներ, կոնֆերանսներ, դասախոսություններ և այլն)
– Հրատարակչություն, ուր լույս են տեսնում արվեստի և հարակից գիտակարգերին առնչվող գրքեր
– Գրադարան և հայ ժամանակակից արվեստի արխիվ
Հաշվի առնելով վերը նշվածը՝ ԺԱԻ-ն փնտրում է հաղորդակցության մասնագետ, ով հետաքրքրվում է արվեստով և ստեղծարար ոլորտներով և ունի հաղորդակցության և բարձրորակ բովանդակություն ստեղծելու համար անհրաժեշտ հմտություններ։
Արվեստաբանության կամ հարակից ոլորտում կրթությունը կդիտարկվի որպես առավելություն։
Աշխատակիցը պետք է կատարի և/կամ մասնակցի ԺԱԻ հաղորդակցության հետ կապված հետևյալ աշխատանքներին՝
– ԺԱԻ սոցցանցերի հրապարակումների բովանդակային և ժամանակային գրաֆիկի պատրաստում յուրաքանչյուր ամսվա համար,
– ԺԱԻ ընթացիկ գործընթացների և ծրագրերի լուսաբանում սոցցանցերում (տեքստային երկլեզու բովանդակության ստեղծում ինքնուրույն կամ թիմակիցների հետ համատեղ, միջոցառումների և հայտարարությունների՝ ժամանակին հրապարակում համապատասխան հարթակներում, և այլն),
– Հրապարակումների համար անհրաժեշտ վիզուալ նյութերի պատրաստման համակարգում (գրաֆիկ դիզայների հետ),
– ԺԱԻ վեբկայքի թարմացում, կայքի համար բովանդակության ստեղծում
– ԺԱԻ միջոցառումների լուսանկարում և կարճ տեսահոլովակների պատրաստում
Պահանջվող հմտություններ
– Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն,
– Հաղորդակցության, կրթության, արվեստի կառավարման կամ որևէ ստեղծարար ոլորտում աշխատանքի նվազագույնը 3 տարվա փորձ,
– Սոցիալական հարթակներում էջեր վարելու փորձ (Ֆեյսբուք, Ինստագրամ)
– Տեքստային բովանդակություն ստեղծելու փորձ (միջոցառումների նկարագրություն, կայքի համար տեքստեր)
– Լուսանկարչության և կարճ տեսանյութեր նկարահանելու և մշակելու հմտություններ
– SEO և/կամ գրաֆիկական դիզայնի հմտությունների առկայությունը կդիտարկվի որպես առավելություն
Զբաղվածությունը՝ կես դրույք (ճկուն գրաֆիկ, շաբաթը 20 ժամ)
Վարձատրությունը՝ 140.000 ՀՀԴ (190,000՝ հարկերը ներառյալ)
Հետաքրքրված թեկնածուներին խդրում ենք մինչև մայիսի 30, 18։00 դիմել [email protected] էլ․փոստի հասցեին, subject բաժնում նշելով «Հաղորդակցության մասնագետ»։
Դիմումը պետք է ներառի
– Աշխատանքային կենսագրություն/ ռեզյումե (պարտադիր)
– Կարճ մոտիվացիոն նամակ (պարտադիր)
– Նախկինում կատարած աշխատանքների նմուշներ՝ վարած էջեր (հղումներ), մամուլում կամ այլ հարթակներում հրապարակումներ (առկայության դեպքում), ստեղծած տեքստեր, լուսանկարներ և տեսանյութեր (պարտադիր),
– Վիզուալ աշխատանքների/գրաֆիկ դիզայնի պորտֆոլիո (առկայության դեպքում)