Արվեստ և գրականություն/ Գեմաֆին Գասպարյան/ Բանախոսություն

“Արվեստ և գրականություն. մեդիա բովանդակության ստեղծման «Բուն» մոդելը

Բանախոսությունը նվիրված է մեդիա տիրույթում մշակութային և գրական բովանդակություն ստեղծելու մեթոդաբանությանը՝ հիմնվելով «Բուն TV»-ի բազմամյա փորձի վրա։

Բանախոսության ընթացքում կքննարկվեն հետևյալ առանցքային հարցերը.

– Ակադեմիականի և մեդիայի սինթեզը. Ինչպե՞ս բարդ գիտական նյութը (արվեստի տեսություն, գրականագիտական վերլուծություն) վերածել դիտարժան մեդիա պրոդուկտի՝ առանց որակի և խորության կորստի։

– Ֆորմատային լուծումներ. Ինչպե՞ս է ձևաչափը օգնում լսարանի ուշադրությունը կենտրոնացնել բուն ասելիքի և արվեստի նմուշի վրա։

– Մշակույթը որպես հանրային երկխոսություն. Ինչպե՞ս է մեդիան արվեստի և գրականության միջոցով բարձրացնում սոցիալական պատասխանատվության, մարդու իրավունքների և արժանապատվության հարցերը։

– Թվային արխիվի կարևորությունը. Մեդիա բովանդակության դերը՝ որպես ժամանակակից կրթական օժանդակ ռեսուրս և մնայուն մշակութային ժառանգություն։

Բանախոսի խնդիրն է ցույց տալ, որ մեդիան ոչ թե պարզապես տեղեկատվության աղբյուր է, այլ մտավոր ժամանցի և կրթության հարթակ, որտեղ արվեստն ու գրականությունը ներկայացվում են որպես կենդանի, քննադատական և արդիական երևույթներ։

Բանախոսի մասին

Գեմաֆին Գասպարյան Գրող, «Բուն» գիտամշակութային հիմնադրամի համահիմնադիր, «Բուն» TV-ի Գործադիր տնօրեն 2001-2005թթ սովորել է ՀՊՃՀ «Քոմփյութերային համակարգեր և ցանցեր» բաժնում: 2005-2007թթ ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակում, սահմանապահ : 2007-2009թթ սովորել է Գիտությունների Ազգային Ակադեմիայում, Կառավարման մագիստրոս: 2011թ-ից ասպիրանտ ՀՊՄՀ-ում, թեկնածուական թեզը «ԲՈՒՀ-երի կառավարման պարադիգմայի փոփոխությունը, նոր մոտեցումներ»: 2019-2020 թթ եղել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։ 2013-2019թթ. հիմնադրել և ղեկավարել է «Բուն» գիտամշակութային հիմնադրամը, որի ներքո մինչ օրս էլ գործում են «Բուն TV» գիտամասնագիտական առցանց ալիքը, «Բունուս» վիրտուալ կրթական հարթակը, ինչպես նաև «Դետեկտոր» վերլուծական կայքը։ Գրել և հրատարակել է «Չկա՝ չկա», «Պարտության պատմություն» գրքերը։

—————

Մուտքն ազատ է Օր՝ ապրիլի 4 Ժամ՝ 17:00 Վայր` Ժամանակակից արվեստի ինստիտուտ Հասցե՝ Ավետ Ավետիսյան 47

Այլ միջոցառումներ

Ժամանակակից ուսուցչի խնդիրները | Անգետ ուսուցիչը | Հրայր Խաչատրյան