Ինչպես եվ երբ խոսել մշակույթի մասին

«Մշակույթ» բառից մինչև մշակութային քաղաքականություն. ինչպե՞ս են ձևավորվել մշակույթի ինստիտուտները

Ինչպե՞ս է առաջացել «մշակույթ» հասկացությունը, և ինչպե՞ս է այն ձեռք բերել իր ժամանակակից նշանակությունը։ Ինչպե՞ս են ձևավորվել մշակույթի ստեղծման, պահպանման և զարգացման համար պատասխանատու ինստիտուտները։ Ինչո՞ւ են ժամանակի ընթացքում դրանց գործառույթները փոխվել, երբեմն նույնիսկ փոխարինվել բոլորովին այլ նպատակներով, և հնարավո՞ր է արդյոք այսօր խոսել դրանց վերաիմաստավորման և վերածննդի մասին։

Դասախոսությունը պատմական դիտանկյունից ներկայացնում է մշակութային քաղաքականության և մշակութային ինստիտուտների ձևավորման ուղին։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի մի շարք բարդ և հաճախ անհարմար հարցերի. ինչո՞ւ մշակույթի նախարարության նախատիպը ձևավորվեց Մուսոլինիի Իտալիայում, առաջին լիարժեք մշակույթի նախարարությունը ստեղծվեց ստալինյան Խորհրդային Միությունում, իսկ Եվրոպայում պետական մշակութային քաղաքականության առաջին ժողովրդավարական փորձը ձևավորվեց Ֆրանսիայում՝ ձախ ուժերի իշխանության գալուց հետո։ Եվ ինչո՞ւ Միացյալ Նահանգներում մինչ օրս մշակույթի նախարարություն գոյություն չունի։

Այս պատմական օրինակների միջոցով Ալեքսանդր Արխանգելսկին կանդրադառնա այն հարցին, թե ինչ դեր պետք է ունենա մշակույթի նախարարությունը ժողովրդավարական հասարակությունում և որտեղ են անցնում պետական մշակութային քաղաքականության, ստեղծագործական ազատության և հանրային պատասխանատվության սահմանները։

Ալեքսանդր Արխանգելսկի

Ալեքսանդր Արխանգելսկին ռուս գրող, վավերագրական ֆիլմերի հեղինակ և հեռուստահաղորդավար է։ Ծնվել է 1962 թվականին Մոսկվայում։ Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ նվիրված Ալեքսանդր Պուշկինի ստեղծագործությանը։

Տարբեր տարիներին աշխատել է որպես ռադիոլրագրող, ինչպես նաև համագործակցել հեղինակավոր գրական ամսագրերի և հասարակական-քաղաքական թերթերի հետ։ Եղել է Ժնևի համալսարանի հրավիրյալ պրոֆեսոր, Մոսկվայի կոնսերվատորիայի Հումանիտար գիտելիքների կենտրոնի պրոֆեսոր, այնուհետև՝ Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի (մինչև 2023 թվականը) և Մոսկվայի սոցիալական և տնտեսական գիտությունների բարձրագույն դպրոցի՝ «Շանինկա»-ի (մինչև 2024 թվականը) պրոֆեսոր։ 2024 թվականից Թել Ավիվի համալսարանի ավագ գիտաշխատող է։

2002–2020 թվականներին «Կուլտուրա» հեռուստաալիքով վարել է շաբաթական «Այդ ընթացքում» (Тем временем) ինտելեկտուալ թոք-շոուն, որը նվիրված էր մշակութային և հասարակական կյանքի առանցքային խնդիրներին։ Ստեղծել է «Հիշողության գործարաններ. աշխարհի գրադարանները» (Фабрики памяти: Библиотеки мира, 2004–2010) վավերագրական հաղորդաշարը։ Հեղինակ է բազմասերիանոց «Բաժին» (Отдел, 2010) և «Շոգ» (Жара, 2011) վավերագրական ֆիլմերի, ինչպես նաև ռուս գրողների՝ Վիսարիոն Բելինսկու, Ալեքսանդր Հերցենի և այլոց մասին կենսագրական ֆիլմերի։
2022 թվականին նկարահանված «Սով» (Голод) վավերագրական ֆիլմը (համահեղինակներ՝ Մաքսիմ Կուրնիկով և Տատյանա Սորոկինա) արժանացել է «Ռեդկոլեգիա» մրցանակին, հանդիսատեսի մրցանակին և ArtdocСеть վավերագրական կինոփառատոնի պատվոգրին (2023)։ 2024 թվականի աշնանը ավարտել է «Հայրենիք» (Родина) վավերագրական ֆիլմի աշխատանքները (համահեղինակ՝ Տատյանա Սորոկինա)։

Արխանգելսկին բազմաթիվ արձակ գրքերի հեղինակ է, որոնք արժանացել են հեղինակավոր գրական մրցանակների, այդ թվում՝ «Գլոբուս» (2007), «Տարվա գիրք» (2013), ռուս-իտալական «Մոսկվա–Պեննե» գրական մրցանակին (2013), «Մեծ գիրք» (2018) և այլ մրցանակների։

Երկար տարիներ ղեկավարել է «Լուսավորիչ» (Просветитель) գիտահանրամատչելի գրական մրցանակի կազմկոմիտեն, իսկ ներկայումս հանդիսանում է մրցանակի ժյուրիի նախագահը։
2024 թվականի նոյեմբերին Ռուսաստանի Դաշնության իշխանությունների կողմից ընդգրկվել է «օտարերկրյա գործակալի» (иноагент) կարգավիճակ ունեցող անձանց պաշտոնական ցուցակում։

Վայր՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտ /Ավետ Ավետիսյան 47
Օր՝ հուլիսի 24
Ժամ՝ 19:00
Lեզուն՝ ռուսերեն
Մուտքն ազատ է

Ծրագիրն իրականացվում է Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան Հայկական Համայնքներու Բաժանմունքի աջակցությամբ։

Այլ միջոցառումներ

Մշակույթի ենթակառուցվածքներ՝ հաստատություններ, տեխնոլոգիաներ, ավանդույթներ