Մարտի 12-ին՝ ժամը 19։00-ին, Ժամանակակից արվեստի ինստիտուտում տեղի կունենա «Լեո Լեո. նյութի ճանապարհը» ցուցադրության փակումը։ Միջոցառման հյուրերը կմասնակցեն շրջայցի՝ արվեստագետի և համադրողների հետ։
Արվեստագետ Լեո Լեո Վարդանյանի նոր նախագիծը բացահայտեց մի նոր դիտանկյուն` ստեղծագործության նկատմամբ։ Այն նաև բացահայտեց ստեղծագործական գործընթացի «կուլիսները»։ Ցուցադրության համադրողների և արվեստագետի համատեղ քննարկումը ևս կբացի անտեսանելի շերտեր` թույլ տալով ճանաչել արվեստագետին և ընկալել նախագծի համատեքստը։ Քննարկումը կվարի արվեստի քննադատ, Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն Նազարեթ Կարոյանը։
Ցուցադրությունը ԺԱԻ Արման Գրիգորյան Արվեստի քննադատության և կուրատորական ուսումնասիրությունների դպրոցի 2024-26թթ. ուսումնական շրջանի կուրսային աշխատանքն է։
Համադրողներ` Անթառամ Ազատյան, Մերի Մուն, Էմմա Մուրադյան, Նազելի Ութուջյան։
Բաց մի թողեք ցուցադրությունը դիտելու վերջին հնարավորությունը։ Մուտքն ազատ է։
—
Ժամանակակից արվեստի ինստիտուտ
Երևան, Ավետ Ավետիսյան 47