«Լրագրություն և դասական երաժշտություն»
Բանախոսությունն ուղղված է լրագրողներին, որոնք ցանկանում են հարիր ձևով գրավոր և բանավոր հաղորդումներ ստեղծել դասական երաժշտության վերաբերյալ։ Ելնելով պատմական համատեքստից՝ այն վեր է հանելու արդի իրականության մեջ արմատացած խնդիրներ, բացահայտելու է մասնագիտական որոշ նրբություններ, որոնց հետ ցանկալի է հաշվի նստել երաժշտական միջոցառումները լուսաբանելիս։ Հիմնվելով ոչ երաժիշներին դասավանդելու իր փորձի վրա՝ բանախոսն անդրադառնալու է հաճախակի հանդիպող սխալների կամ թյուրըմբռնումների՝ ուրվագծելով դրանց հաղթահարման ճանապարհները։ Խոսք կլինի նաև մասնագետ-երաժիշներից հարցազրույց վերցնելու հետ կապված մի շարք նրբությունների մասին։
Բանախոսի մասին
Արթուր Ավանեսով
Ծնվել է 1980 թ-ին Մոսկվայում: 1997-2002 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի և դաշնամուրային բաժիններում՝ Ստեփան Ռոստոմյանի և պրոֆ. Ելենա Աբաջյանի ղեկավարությամբ: Գերազանցության երկու դիպլոմով ավարտելով կոնսերվատորիան՝ ընդունվել է ասպիրանտուրա՝ կոմպոզիցիա մասնագիտությամբ: Միևնույն ժամանակ վարպետության դասընթացների էր մասնակցել արտասահմանում՝ մասնագիտանալով ժամանակակից երաժշտության կատարման մեջ՝ մասնավորապես, որպես Lucerne Festival Academy-ի անդամ (Շվեյցարիա, 2003-05), ինչպես նաև Ֆրայբուրգում (Գերմանիա)՝ Ensemble Recherche-ի ղեկավարությամբ (2007):
2005-ին ստացել է արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան՝ XX դարի երաժշտության մեջ ձեն բուդդիզմի փիլիսոփայությանը նվիրված ատենախոսության համար (դր. պրոֆ. Աննա Արևշատյանի ղեկավարությամբ): 2018-21 թթ․ ղեկավարել է Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի Կոմպոզիցիայի ամբիոնը։ 2019-ին նրան շնորհվել է դոցենտի կոչում։ Ներկայումս դասավանդում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում։
Բազմիցս հանդես գալով որպես ժամանակակից երաժշտության կատարող՝ նա մի շարք հայաստանյան և միջազգային անսամբլների հիմնադիր անդամներից է: Համագործակցել է այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Պ. Բուլեզը, Ք. Պենդերեցկին, Ռ. դը Սարամը, Ք. Քաշքաշյանը, Ա. Լեխները, Վ. Չերնովը, Թ. Արնոլդը, Տ. Մանսուրյանը, Մ. Պողոսյանը, և շատ ուրիշներ: Իբրև թե՛ կոմպոզիտոր և թե՛ կատարող, թողարկել է մի շարք ձայնասկավառակներ՝ Deutsche Grammophon, Brilliant Classics, Albany Records, Suoni e colori և այլ ֆիրմաների հետ համագործակցությամբ:
Հեղինակ է մի քանի տասնյակ կամերային, վոկալ, խմբերգային և դաշնամուրային ստեղծագործությունների, որոնք կատարվել են աշխարհի բազմաթիվ երկրներում:
Որպես երաժշտագետ՝ հրապարակել է բազմաթիվ գիտական և քննադատական հոդված (հիմնականում նորագույն երաժշտության վերաբերյալ), ձայնագրել առցանց դասախոսությունների շարքեր, հայ երաժշտության վերաբերյալ սեմինարներ անցկացրել մի շարք երկրներում, մասնակցել միջազգային կոնֆերանսների:
Մուտքն ազատ է
Օր՝ ապրիլի 11
Ժամ՝ 17:00
Վայր՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտ
Հասցե՝ Ավետ Ավետիսյան 47