Մշակույթի լուսաբանում. միջազգային փորձ

Ինչպե՞ս գրել արվեստի մասին։ Ինչպե՞ս վերլուծել մշակութային երևույթները, կարդալ արվեստի գործերը և ձևավորել խորքային ու հետաքրքիր մշակութային խոսք։

ԱՐէ մշակութային հիմնադրամը և Ժամանակակից արվեստի ինստիտուտը հրավիրում են մասնակցելու «Մշակույթի լուսաբանում․ միջազգային փորձ» դասախոսությունների և աշխատարանների շարքին, որը նպատակ ունի զարգացնել մշակույթի և արվեստի մասին գրելու, վերլուծելու և քննադատական մտածողության հմտությունները։

Ծրագրի շրջանակում Հայաստան են ժամանելու ոլորտի չորս հեղինակավոր մասնագետներ՝ Գրիգոր Պըլտեան (Ֆրանսիա), Ալեն Նավարա-Նավասարդյան (Շվեյցարիա), Տիգրան Եկավեան (Ֆրանսիա) և Ալեքսանդր Արխանգելսկի (Ռուսաստան), որոնք կկիսվեն իրենց մասնագիտական փորձով և տեսլականով։

📚 Ծրագրում ներառված են.

• Բաց դասախոսություններ՝ բոլոր ցանկացողների համար

• Երկօրյա ինտենսիվ աշխատարաններ՝ նախապես գրանցված մասնակիցների համար

🎟️ Մասնակցությունն անվճար է։

🗣️ Աշխատանքային լեզուն հայերենն է (բացառությամբ Ալեքսանդր Արխանգելսկու դասախոսության և աշխատարանի, որոնք կանցկացվեն ռուսերենով)։

Ծրագիրն իրականացվում է Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան Հայկական Համայնքներու Բաժանմունքի աջակցությամբ։

Եթե ձեզ հետաքրքրում են արվեստը, մշակույթը, լրագրությունը, քննադատությունը կամ մշակութային գրությունը, այս ծրագիրը բացառիկ հնարավորություն է հանդիպելու ոլորտի առաջատար մտավորականների հետ և խորացնելու ձեր գիտելիքները։

Այլ միջոցառումներ

Մշակույթի լուսաբանում. միջազգային փորձ