Տեսախաղերը՝ որպես գեղարվեստական ինքնաարտահայտման միջոց

Հունիսի 15-ին ժամը 19։00-ին տեղի կունենա Արման Թովմասյանի՝ «Տեսախաղերը՝ որպես գեղարվեստական ինքնաարտահայտման միջոց» զրույցը, որի ընթացքում նա կներկայացնի իր փորձառությունը որպես տեսախաղերի նախագծող, կխոսի տեսախաղերի ստեղծման մեթոդների և այդ մասնագիտության տարբեր կողմերի մասին։ Գործնական հատվածում կդիտարկենք տարբեր խաղերից հատվածներ՝ որպես խաղային փորձառության նախագծման լավ օրինակներ։ Կխոսենք նաև խաղերի ինքնուրույն գեղարվեստական արժեքի և լեզվի մասին։

Լեզուն՝ հայերեն
Մուտքն ազատ է

Բանախոսն իր մասին՝

Զբաղվում եմ տեսախաղերի նախագծմամբ, նախագծման դասավանդմամբ, փորձարարական արվեստով ու դիզայնով։ Կարիերայիս գլխավոր նպատակներից մեկն եմ համարում նպաստել [տեսա]խաղերի ընդունմանը ավելի ավանդական մշակութային հաստատությունների կողմից՝ որպես գեղարվեստական ինքաարտահայտման լիարժեք միջոց։

Այլ միջոցառումներ

Մշակույթի լուսաբանում. միջազգային փորձ