«Տնական ցուցահանդես». artist-run

Սիրով բոլորին հրավիրում ենք ԺԱԻ շրջանավարտների artist-run ծրագրին՝ «Տնական ցուցահանդես»–ին:
Ցուցահանդեսը ուսումնասիրում է նկարիչների անձնական տարածքը և արվեստի արվեստ լինելը՝ ինստիտուցիոնալ տարածքից դուրս:

Արվեստագետներ՝

Մարիամ Միրզոյան
Ջիկ Գրիշկյան
Դավիթ Պետրոսյան
Մարիամ Հակոբյան
Մարիետա Վարդանյան
Զարուհի Թովմասյան
Մարի Գրիգորյան
Սինդիքեթս Ստուդիոս
Լենա Դերունց

Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա մարտի 27-ին, 19:00-ին, ԺԱԻ հարևանությամբ ՝ intheshadows_yerevan-ում (Ավետ Ավետիսյան 43):

Ծրագրի մասին

Ցուցահանդեսը ինտենսիվ դասընթացի ավարտական ծրագրի մասն է և ուղղված է երիտասարդ արվեստագետների կարողությունները ամրապնդելուն: Եռամսյա դասընթացի ընթացքում երիտասարդ արվեստագետներ Երևանից և մարզերից մասնակցեցին Հայաստանի և արտերկրից կայացած մասնագետների կողմից անցկացվող սեմինարներին և հնարավորություն ունեցան կատարելագործել իրենց պորտֆոլիոները, աշխատել արվեստագետի ասույթի (artist statement) վրա, սովորել արվեստի մարքեթինգի հիմունքները և ստեղծել բազմաթիվ մասնագիտական կապեր։

***

Ծրագիրն իրականացվում է Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) կողմից ֆինանսավորվող և Շվեդիայի Արվեստի դրամաշնորհների կոմիտեի կողմից իրականացվող ArtNexus ծրագրի օժանդակությամբ։

ArtNexus-ի մասին

ArtNexus-ը Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) կողմից ֆինանսավորվող և Շվեդիայի Արվեստի դրամաշնորհների կոմիտեի կողմից իրականացվող միջազգային ծրագիր է՝ ուղղված ստեղծագործական ազատության, մշակութային ոլորտի զարգացման եւ ժողովրդավարական գործընթացների ամրապնդմանը:

Այլ միջոցառումներ

Ժամանակակից ուսուցչի խնդիրները | Անգետ ուսուցիչը | Հրայր Խաչատրյան