Ինչպես գոյատևել որպես սկսնակ արվեստագետ
Ժամանակակից արվեստի ինստիտուտը և ArtNexus-ը հայտարարում են «Ինչպես գոյատևել որպես սկսնակ արվեստագետ 3․0» ծրագրի երրորդ թողարկման դիմումների ընդունելությունը։
Ծրագիրը ինտենսիվ դասախոսությունների շարք է՝ ուղղված է երիտասարդ և սկսնակ արվեստագետների կարողությունների հզորացմանը։
Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի Արվեստի դրամաշնորհների կոմիտեի կողմից ֆինանսավորվող ArtNexus ծրագրի օժանդակությամբ։
Ծրագրի տևողությունը հինգ ամիս է․ 2025թ․ սեպտեմբերի սկզբից մինչև 2026թ հունվար։ Ծրագրին մասնակցությունը անվճար է։
Դիմելու վերջնաժամկետն է 2025թ․ հուլիսի 29-ը։
Ծրագրի մասին
Ծրագիրը ծնվել է երիտասարդ արվեստագետների՝ տարբեր առիթներով մեզ ուղղված հարցերից․
Ինչի՞ց սկսել
Ինչպե՞ս ստեղծել պորտֆոլիո
Ինչպե՞ս ինքնակրթվել
Ինչպե՞ս համագործակցել ցուցասրահների հետ
Ինչու՞ է պետք աշխատել համադրողի հետ
Ինչպե՞ս մասնակցել միջազգային ցուցահանդեսների և արվեստի կացարանների ծրագրերի
Ինչպե՞ս ստանալ դրամաշնորհներ
Ինչպե՞ս ճանաչում ձեռք բերել
Եթե ձեզ նույնպես հուզում են այս հարցերը, ապա դիմե՛ք այս ծրագրին, որի ընթացքում դուք ավելի լավ կճանաչեք ձեզ և ձեր արվեստը, կսովորեք ձեզ ճիշտ ներկայացնել, կհղկեք ձեր պորտֆոլիոն և արվեստագետի դիրքավորումը (artist statement), կստեղծեք մասնագիտական ծանոթությունների ցանց և կիրականացնեք ավարտական նախագիծ՝ խմբային ցուցահանդես փորձառու համադրողի հետ (մասնակցությունը՝ մրցութային սկզբունքով), անհատական վարպետության դասեր կամ կեցություն ԺԱԻ՝ Վարդաբլուրի արվեստի կացարանում։
Ինչո՞վ է առանձնանում այս ծրագիրը
Թեև այս ծրագրի շրջանակում մասնակիցները կստանան ցանկացած ստեղծարար ոլորտում կիրառելի գիտելիքներ, մենք հատկապես շեշտադրում ենք տեսողական (վիզուալ) արվեստի ոլորտը իր տարբեր հոսքերով և ենթաժանրերով։ Ուստի, ընտրության հարցում նախապատվությունը կտրվի վիզուալ արտիստներին։
Երկրորդ կարևոր հանգամանքը այն է, որ ծրագիրը լեցուն է և ընդգրկում է արվեստի աշխատանքի կազմակերպման, հաղորդակցության, մարքեթինգի, ինքնաներկայացման, արվեստի շուկայի թրենդերի և այլ գործընթացների վերաբերյալ դասընթացներ՝ միաժամանակ մեծ ուշադրություն հատկացնելով արվեստագետների, կուրատորների և արվեստի մենեջերների հետ համագործակցության և գործառույթների վերաբաշխման հմտություններին։
Ո՞վ կարող է դիմել
Ծրագրին կարող են դիմել մասնագիտական գործունեության վաղ շրջանում գտնվող 21-ից 35 տարեկան արվեստագետներ ՀՀ-ից։ Նախընտրությունը տրվում է տեսողական (վիզուալ) արվեստագետներին։
Դասընթացի աշխատանքային լեզուն հայերենն է։ Միջազգային դասախոսությունների ընթացքում կտրամադրվի համաժամանակյա թարգմանություն։
Ի՞նչ ակնկալել ծրագրից
Դասընթացները կվարեն Հայաստանից և արտերկրից մի շարք անվանի մասնագետներ՝ արվեստի մենեջերներ, տեսաբաններ, համադրողներ և հարակից ոլորտների փորձագետներ։
Ծրագրի կարևոր գործնական նպատակներից է մասնակիցներին տրամադրել գիտելիքներ ստեղծագործ արտադրության բոլոր փուլերի մասին՝
- Արվեստագետի ինքնաճանաչում և իր ուղերձի ձևակերպում,
- Ինքնաներկայացում և պորտֆոլիոյի կառուցում,
- Հաղորդակցություն և տեսանելիություն,
- Մասնագիտական ոլորտում դիրքավորում,
- Համագործակցություն, մասնագիտական կապերի ստեղծում,
- Աշխատանք համադրողների և ցուցասրահների հետ,
- Միջազգային կապեր, դրամաշնորհներ և այլ հնարավորություններ։
Ծրագրի ավարտին դուք կունենաք ձեր ճանաչելի դիմագիծը իբրև արվեստագետ, գրագետ կազմված պորտֆոլիո, անհրաժեշտ գիտելիքներ արվեստի ոլորտի մարքեթինգի ասպարեզում, հաղորդակցության գործնական հմտություններ, բազում մասնագիտական կապեր և իրագործված ավարտական նախագիծ։
ՀՀ մարզերից ընտրված մասնակիցներին կտրամադրվի ճանապարհածախսը հոգալու կրթաթոշակ։
Մասնակիցները պետք է հաճախեն դասընթացների նվազագույնը 75%-ին ավարտական նախագծերում ընդգրկվելու և մասնակցության վկայական ստանալու համար։
Դիմելու համար լրացրեք այս հարցաշարը։
Հարցաշարին կցվող փաստաթղթերի ցանկը`
- Ինքնակենսագրական (ռեզյումե);
- Պորտֆոլիո (կարող է ներկայացվել նաև առցանց Behance, Dribble, Instagram կամ այլ համապատասխան հարթակներում): Պորտֆոլիո պատրաստելու համար կարող եք օգտվել պորտֆոլիո կառուցելու խորհուրդներից և պորտֆոլիո կառուցելու ձևանմուշից։
Ծրագրի մասնակիցներն ընտրվելու են այդ նպատակով ձևավորված Ընտրող հանձնաժողովի կողմից։ Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն արդյունքների մասին մինչև օգոստոսի 10-ը։
Լրացուցիչ հարցերի համար խնդրում ենք կապ հաստատել ծրագրի համակարգող Աշոտ Փափազյանի հետ icaevn.programs[@]gmail.com էլ․փոստի հասցեով կամ +374 98 96 67 52 հեռախոսահամարով։
Ծրագիրն իրականացվում է Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) կողմից ֆինանսավորվող և Շվեդիայի Արվեստի դրամաշնորհների կոմիտեի կողմից իրականացվող ArtNexus ծրագրի օժանդակությամբ։
ԺԱԻ-ի մասին
Ժամանակակից արվեստի ինստիտուտը (ԺԱԻ) մշակութային հիմնադրամ է, որը խթանում է ժամանակակից արվեստի և քննադատական մտածողության զարգացումը և առաջխաղացումը Հայաստանում: Այն հիմնադրվել է 2013 թ-ին, և գործում է որպես դինամիկ հարթակ ցուցահանդեսների, հետազոտությունների, կուրատորական և արվեստաբանական կրթության և համայնքային ծրագրերի համար: Տարբեր ծրագրերի միջոցով, այդ թվում Քննադատական և կուրատորական ուսումնասիրությունների դպրոցը, արվեստագետների կացարանները և տարածաշրջանային նախաձեռնությունները, ԺԱԻ-ն խթանում է երկխոսություն, փորձարարություն և համագործակցություն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակներում՝ կարևոր դեր խաղալով Հայաստանի ժամանակակից արվեստի դաշտի ձևավորման գործում:
ArtNexus-ի մասին
ArtNexus-ը Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) կողմից ֆինանսավորվող և Շվեդիայի Արվեստի դրամաշնորհների կոմիտեի կողմից իրականացվող միջազգային ծրագիր է՝ ուղղված ստեղծագործական ազատությանը, մշակութային ոլորտի զարգացմանը և ժողովրդավարական գործընթացների ամրապնդմանը
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Duis nec luctus mauris. Etiam pretium dapibus lorem sed fermentum. Sed interdum enim tortor, at placerat metus faucibus ac. Pellentesque sit amet leo volutpat mauris pellentesque finibus eu venenatis tellus. Nunc sodales euismod sem, a iaculis metus convallis eu. Nunc sit amet molestie dui, nec blandit ligula. Integer sapien eros, convallis suscipit vehicula id, convallis id purus. Nulla fermentum diam consequat sapien scelerisque, id elementum nunc aliquet. Nunc congue pharetra odio vitae faucibus. Vestibulum fringilla massa ut vulputate placerat. Vivamus ac turpis magna. Nam nec quam ac nunc porta pulvinar. Class aptent taciti sociosqu ad litora torquent per conubia nostra, per inceptos himenaeos. Sed ultrices risus dui, id fringilla tortor posuere vitae. Curabitur convallis augue a diam interdum congue.