«Ինչպես գոյատևել որպես սկսնակ արվեստագետ» ծրագիր
«Ինչպես գոյատևել որպես սկսնակ արվեստագետ» ծրագիրը ինտենսիվ դասախոսությունների շարք է՝ ուղղված է երիտասարդ և սկսնակ արվեստագետների կարողությունների հզորացմանը։ Ծրագիրն իրականացվում է Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) կողմից ֆինանսավորվող և Շվեդիայի Արվեստի դրամաշնորհների կոմիտեի կողմից իրականացվող ArtNexus ծրագրի օժանդակությամբ։ Ծրագրին կարող են դիմել մասնագիտական գործունեության վաղ շրջանում գտնվող 21-ից 35 տարեկան արվեստագետներ ՀՀ-ից։
Ծրագիրը ծնվել է երիտասարդ արվեստագետների՝ տարբեր առիթներով մեզ ուղղված հարցերից․
- Ինչի՞ց սկսել
- Ինչպե՞ս ստեղծել պորտֆոլիո
- Ինչպե՞ս ինքնակրթվել
- Ինչպե՞ս համագործակցել ցուցասրահների հետ
- Ինչու՞ է պետք աշխատել համադրողի հետ
- Ինչպե՞ս մասնակցել միջազգային ցուցահանդեսների և արվեստի կացարանների ծրագրերի
- Ինչպե՞ս ստանալ դրամաշնորհներ
- Ինչպե՞ս ճանաչում ձեռք բերել
Ծրագրի ընթացքում մասնակիցներին հնարավորություն է տրվում ավելի լավ ճանաչել ինքն իրենց և իրենց արվեստը, սովորեք իրենց ճիշտ ներկայացնել, հղկել իրենց պորտֆոլիոն և արվեստագետի ասույթը (artist statement), ստեղծել մասնագիտական ծանոթությունների ցանց և իրականացնել ավարտական նախագիծ՝ խմբային ցուցահանդես փորձառու համադրողի հետ (մասնակցությունը՝ մրցութային սկզբունքով), անհատական վարպետության դասեր կամ կեցություն ԺԱԻ՝ Վարդաբլուրի արվեստի կացարանում։
Ծրագիրը լեցուն է և ընդգրկում է արվեստի աշխատանքի կազմակերպման, հաղորդակցության, մարքեթինգի, ինքնաներկայացման, արվեստի շուկայի թրենդերի և այլ գործընթացների վերաբերյալ դասընթացներ՝ միաժամանակ մեծ ուշադրություն հատկացնելով արվեստագետների, կուրատորների և արվեստի մենեջերների հետ համագործակցության և գործառույթների վերաբաշխման հմտություններին։ Դասընթացները վարում են Հայաստանից և արտերկրից մի շարք անվանի մասնագետներ՝ արվեստի մենեջերներ, տեսաբաններ, համադրողներ և հարակից ոլորտների փորձագետներ։
Ծրագրի կարևոր գործնական նպատակներից է մասնակիցներին տրամադրել գիտելիքներ ստեղծագործ արտադրության բոլոր փուլերի մասին՝
- Արվեստագետի ինքնաճանաչում և իր ուղերձի ձևակերպում,
- Ինքնաներկայացում և պորտֆոլիոյի կառուցում,
- Հաղորդակցություն և տեսանելիություն,
- Մասնագիտական ոլորտում դիրքավորում,
- Համագործակցություն, մասնագիտական կապերի ստեղծում,
- Աշխատանք համադրողների և ցուցասրահների հետ,
- Միջազգային կապեր, դրամաշնորհներ և այլ հնարավորություններ։
Ծրագրի ավարտին մասնակիցները ունենում են իրենց ճանաչելի դիմագիծը իբրև արվեստագետ, գրագետ կազմված պորտֆոլիո, անհրաժեշտ գիտելիքներ արվեստի ոլորտի մարքեթինգի ասպարեզում, հաղորդակցության գործնական հմտություններ, բազում մասնագիտական կապեր և իրագործված ավարտական նախագիծ։
Սյուզան Կաց
2023
Հայկ Կարապետյան
Արևիկ Բեջանյան
Էլինա Գալոյան
Միլենա Ավետիսյան
Ալբերտ Ծուղունյան
Լիլիթ Վարդանյան
Մերի Բադալյան
Սիլվա Սահակյան
Անի Շահվերդյան
Մարգարիտա Ղազարյան
Ադելինա Միքաելյան
Գրետա Գրիգորյան
Վարդուհի Սուլթանյան
Ծովինար Մանուկյան
Մուշեղ Մուսայելյան
Կիմա Գյարաքյան
Լիլիթ Մնացականյան
Դավիթ Սահակյան
Մելինե Գալստյան
Լարիսա Խաչատրյան
Մերի Մաթոսյան
Տաթև Ասլանյան
Դիան Յոլյան
Սասուն Մարգարյան
Մարիամ Էներգետիկ
2024
Լարա Մուսայելյան
Աշխեն Սևյան
Լիլի Մեհրաբյան
Նարեկ Բունիաթյան
Քրիստինա Բարսեղյան
Իլոնա Զաքարյան
Լիլիթ Հովհաննիսյան
Մանանա Մակարյան
Արման Թովմասյան
Վարդան Բունիաթյան
Ամասիա Նիզիբլիան
Էլիզաբեթ Առաքելյան
Արմինե Ավետիսյան
Մարիամ Գալստյան
Քրիստինա Կարաքեշիշյան
Արմինե Դավթյան
Մարիամ Զաքարյան
Միլենա Գոգինյան
Ջուլիետա Մանուկյան
Լիլիթ Գրիգորյան
Մերի Հովսեփյան
Մարիաննա Քոչարյան
Սոֆիա Միրզոյան
Դիանա Կարապետյան
Անահիտ Մովսիսյան
2025
Մարիամ Շահինյան
Դավիթ Պետրոսյան
Լաուրա Խաչատրյան
Արմինե Աթոյան
Մոնիկա Միրզոյան
Միքայել Հայրապետյան
Մարիամ Միրզոյան
Ինե Սերգեյան
Քրիստինե Սարգսյան
Գառնիկ Գևորգյան
Մարիետա Վարդանյան
Մարիետա Մարգարյան
Զարուհի Թովմասյան
Մարիամ Հակոյան
Աննա Ավանեսյան
Գևորգ Փալանջյան
Սոնա Ջառահյան
Լիլիթ Արզումանյան
Մարինե Մելքոնյան
Անահիտ Գիշյան
Թեհմինե Հարությունյան
Մարի Գրիգորյան
Հասմիկ Սահակյան
Ելենա Ներսեսյան
Հրանտ Խեկոյան
Զիկ Գրիշկյան
2023
ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ (Visual Gap պատկերասրահ)
Ծրագրի մասնակից արվեստագետներ` էլինա Գալոյան, Կիմա Գյարաքյան, Մարիամ Էներգետիկ, Մարգարիտա Ղազարյան, Անի Շահվերդյան
Հրավիրված արվեստագետներ` Կարեն Խաչատուրով, Ելենա Համասյան, Մերի Մուն, Բահար Շողի
Համադրող՝ Նայիրի Խաչատուրեան
ԱՄԵՆՕՐՅԱ ՊՈԵՄՆԵՐ (Գեղագիտության ազգային կենտրոն)
Արվեստագետներ՝ Էլինա Գալոյան, Լառա Խաչատրյան, Լիլիթ Վարդանյան, Ծովինար Մանուկյան, Մարգարիտա Ղազարյան
Համադրող՝ Եվա Խաչատրյան
IT’S OK TO SLEEP (:DDD Kunst House)
Արվեստագետներ` Ադել Միքայելյան, Հայկ Կարապետյան, Լառա Խաչատրյան, Ծովինար Մանուկյան, Մելինե Գալստյան
Համադրող ՝ Թերեզա Դավթյան
ՏԵՂԱՓՈԽԵԼՈՎ ԿԵՆՏՐՈՆԸ (Վանաձորի կերպարվեստի թանգարան)
Արվեստագետներ՝ Միլենա Ավետիսյան, Գրետա Գրիգորյան, Հայկ Կարապետյան, Սասուն Մարգարյան, Լիլիթ Մնացականյան, Վարդուհի Սուլթանյան
Համադրող՝ Լիլիթ Գրիգորյան
Մենթոր՝ Նազարեթ Կարոյան
2024
ՖՐԱԳՄԵՆՏԱՐ ԱՐՎԵՍՏ / ՊԱՏԿԵՐՆԵՐ ԵՒ ՁԱՅՆԵՐ (Ասլամազյան Քույրերի Պատկերասրահ)
Ծրագրի մասնակից արվեստագետներ` Միլենա Գոգինյան, Նարեկ Բունիաթյան, Մանանա Մակարյան, Աշխեն Սևյան, Արմինե Ավետիսյան
Համադրող՝ Սարգիս Հովհաննիսյան
ԶԳԱՅՈՒՆ ԿՈՆՏԵՔՍՏ (:DDD Kunst House)
Արվեստագետներ՝ Մանանա Մակարյան, Արմինե Ավետիսյան, Նարեկ Բունիաթյան, Լիլի Մեհրաբյան, Քրիստինա Կարաքեշիշյան, Մարիա Զաքարյան
Համադրող՝ Լիլիթ Անտոնյան
ԻՆՔՆԱԴԻՅՈՒՄ (Ջոտտոյի թանգարան)
Արվեստագետներ` Մարիամ Գալստյան, Լարա Մուսայելյան, Մերի Հովսեփյան, Մանանա Մակարյան, Լիլիթ Հովհաննիսյան, Աշխեն Սևյան
Համադրող՝ Էմմա Հարությունյան
ԵՍ ԿԱՄ (ԺԱԻ ցուցասրահ)
Արվեստագետներ՝ Արմինե Ավետիսյան, Արման Թովմասյան, Դիանա Կարապետյան, Մարիա Զաքարյան, Քրիստինա Կարաքեշիշյան
Համադրող՝ Գոռ Ենգոյան