Ինչպե՞ս գոյատևել որպես սկսնակ արվեստագետ. Ուղեցույց

2024

Այս ուղեցույցը ստեղծվել է Ժամանակակից արվեստի ինստիտուտի՝ «Ինչպե՞ս գոյատևել որպես սկսնակ արվեստագետ» ծրագրի հետքերով՝ արվեստի ոլորտի մասնագետների դասախոսությունների հիման վրա։

Ծրագիրը ստեղծվել է ի պատասխան բազմաթիվ երիտասարդ արվեստագետների հաճախ տրվող հարցերին, իսկ այս ուղեցույցը՝ իբրև կիրառելի և ժամանակակից գործիքների հավաքածու։ Գործնական քայլ է երիտասարդ արվեստագետներին աջակցելու, իրենց կարիքներին համապատասխան գիտելիք տրամադրելու և այդ գիտելիքը հասանելի դարձնելու բոլոր նրանց, ովքեր պատրաստ են առերեսվել ժամանակակից արվեստի աշխարհի մարտահրավերներին։

Մենք այս ծրագիրը շատ ենք սիրում, հույս ունենք, որ դուք էլ կսիրեք մեր գործի արդյունքը, կկատարելագործեք ձեր պորտֆոլիոները, կձևավորեք ձեր արվեստագետի դիրքավորումը, կբարելավեք առցանց հարթակներում ներկայությունն ու տեսանելիությունը, կմասնակցեք արվեստի կացարանների, վստահ կդիմեք դրամաշնորհների և կիրագործեք ձեր գաղափարները։

Ուղեցույցի հայերեն տարբերակը կարող եք ներբեռնել այստեղ։

Ծրագրի մասին

«Ինչպե՞ս գոյատևել որպես սկսնակ արվեստագետ»-ն ինտենսիվ վերապատրաստման դասընթաց է, որը մշակվել է ICA Yerevan-ի կողմից և ուղղված է երիտասարդ ու զարգացող արվեստագետների կարողությունների հզորացմանը։ Ծրագրի առաջին թողարկումն անց է կացվել 2023 թ.-ի հուլիսից մինչև 2024 թ.-ի հունվար, որին մասնակցել են 25 երիտասարդ արվեստագետ Երևանից և մարզերից։ Մասնակիցներին տրամադրվեցին գիտելիքներ ստեղծագործ արտադրության բոլոր փուլերի մասին.

  • Արվեստագետի ինքնաճանաչում և իր ուղերձի ձևակերպում,

  • Ինքնաներկայացում և պորտֆոլիոյի կառուցում,

  • Հաղորդակցություն և տեսանելիություն,

  • Մասնագիտական ոլորտում դիրքավորում,

  • Համագործակցություն, մասնագիտական կապերի ստեղծում,

  • Աշխատանք համադրողների և ցուցասրահների հետ,

  • Միջազգային կապեր, դրամաշնորհներ և այլ հնարավորություններ։

Դասընթացները վարել են Հայաստանից և արտերկրից մի շարք անվանի մասնագետներ՝ արվեստի մենեջերներ, տեսաբաններ, համադրողներ և հարակից ոլորտների փորձագետներ։

Այս նախագիծն իրականացվել է Շվեդիայի արվեստի դրամաշնորհների գործակալության ArtNexus ծրագրի դրամաշնորհի միջոցով։

ArtNexus–ի մասին 

ArtNexus-ը Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) կողմից ֆինանսավորվող և Շվեդիայի Արվեստի դրամաշնորհների կոմիտեի կողմից իրականացվող միջազգային ծրագիր է՝ ուղղված ստեղծագործական ազատությանը, մշակութային ոլորտի զարգացմանը և ժողովրդավարական գործընթացների ամրապնդմանը։

ArtNexus ծրագրի մասին ավելին կարդացեք հետևյալ հղումներով․

ArtNexus in English | ArtNexus on Instagram