Մարկոս Գրիգորյան / Պերֆորմատիվ Փոխաբերություններ
Մարկոս Գրիգորյանի ստեղծագործական գործունեության բազմակողմ և ընդգրկուն պատմությունը համեմատական է արվեստագետի բարդ և բազմաշերտ կենսագրությանը, նրա առնչությանը՝ մշակութային տարբեր համատեքստերին և դարաշրջանային ոչ պարզ անցումներին։
Նրա ստեղծագործական կյանքի յուրաքանչյուր փուլ, կապված լիներ այն Իրանի, Եվրոպայի, Միացյալ Նահանգների կամ Հայաստանի հետ, մշատապես հագեցած էր և առատ թե՛ ձևային, թե՛ արտիստական հայացքի տարաբնույթ դրսևորումներով։ Մարկոս Գրիգորյանը առավել հայտնի է իր հողարվեստով, գեղանկարներով և գորգերով։ Իրանում Գրիգորյանը առ այսօր ճանաչված է ոչ միայն որպես 1950-60֊ականների առանցքային արվեստագետ, Թեհրանի Բիենալեի հիմնադիր, այլ նաև որպես 1960֊ականների իրանական խաղարկային կինոյի աստղ։
Իր արվեստում Մարկոս Գրիգորյանը հազվադեպ է անդրադարձել պերֆորմանսի ժանրին։ Սակայն սակավաթիվ լուսանկարչական պերֆորմանսները թերևս ամենացայտուն կերպով են արտահայտում նրա արվեստի փիլիսոփայությունը` գոյության փխրուն հարակայության պատկերացումների մասին, հիմնված կյանքի փոփոխական էության, մշակութային հիշողության տարաբնույթ կառուցվածքի անձնական փորձառության վրա։
Միջոցառումը իրականացվում է Cyfest-ի շրջանակներում։

Ցուցադրության տևողութունը՝ 14.11–30.01.2025