ENG Array ( [0] => Array ( [node_id] => 2 [node_parent] => 0 [node_url] => about [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 13 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:22:14 [node_modify_date] => 2023-04-09 11:20:54 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 2 [nl_lang] => 2 [nl_title] => Մեր մասին [nl_description] => ԺԱԻ–ն ժամանակակից արվեստի ոլորտում նախագծերի ձևորման և արտադրման բաց հարթակ/կենտրոն/խառնարան է։ ԺԱԻ–ին խթանում/նպաստում է Հայաստանում արվեստի տնտեսության զարգացմանը, ձևավորում և իրականացնում է արվեստի հավաքածուների, ցուցահանդեսների, արխիվացման և տարածման հետ կապված նախագծեր, նաև վարում է կուրատորական գործունեության, տեսության և արվեստի ոլորտում հետազոտություններ։ Իբրև անձերի և գաղափարների միջգործառնական ցանց, ԺԱԻ դպրոցը, նախագծերի և հետազոտությունների լաբորատորիաները առաջարկում են ռեսուրսներ, տեխնիկակական հարմարույուններ/պայմաններ և գործիքներ հայկական արվեստի դաշտում և ավելի լայն համաշխարհային համատեքստում գործելու և մտածելու համար։ ) [1] => Array ( [node_id] => 3 [node_parent] => 0 [node_url] => 3 [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 12 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:22:20 [node_modify_date] => 2023-01-30 12:06:44 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 3 [nl_lang] => 2 [nl_title] => [nl_description] => ) [2] => Array ( [node_id] => 4 [node_parent] => 0 [node_url] => school [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 11 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:23:23 [node_modify_date] => 2023-03-05 16:08:09 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 4 [nl_lang] => 2 [nl_title] => Դպրոց [nl_description] => ) [3] => Array ( [node_id] => 5 [node_parent] => 0 [node_url] => labs [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 10 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:23:48 [node_modify_date] => 2023-03-18 13:54:46 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 5 [nl_lang] => 2 [nl_title] => Լաբեր [nl_description] => ) [4] => Array ( [node_id] => 6 [node_parent] => 0 [node_url] => nest [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 9 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:23:59 [node_modify_date] => 2023-03-05 16:08:21 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 6 [nl_lang] => 2 [nl_title] => Նեստ [nl_description] => Կացարանի գաղափարը հղացել և իրականացրել են ԺԱԻ դպրոցի 2009-2010 ուս.տարվա շրջանավարտներ Հարություն Ալպետյանը, Նվարդ Երկանյանը եւ Թագուհի Թորոսյանը։ Այն նախատեսված է արվեստագետների, համադրողների, գրողների, բանախոսների, գիտնականների և այլ մշակութային գործիչների համար: Այն հնարավորություն է ընձեռում ապրել և աշխատել Երևանում՝ միևնույն ժամանակ մշակելով և իրականացնելով անհատական նախագծեր և ներգրավվելով Հայաստանի ստեղծագործական դաշտում: Գործելով ԺԱԻ դպրոցի, ինչպես նաև Հետազոտական և Նախագծային լաբորատորիաների հետ զուգընթաց, Նեսթը հավելյալ հնարավորություններ է ստեղծում հյուրընկալվող արվեստագետների համար՝ տեղացի արվեստագետների, բանախոսների հետ շփվելու, ինչպես նաև միջազգայնորեն հայտնի արվեստի գործիչների ցուցադրություններին կամ դասախոսությունների ներկա գտնվելու համար: Որպես նորարարական-ստեղծագործական գիտելիքների վրա հիմնված պլատֆորմի մի մաս, Նեսթը ինտեգրված է ինչպես երևանյան, այնպես էլ միջազգային սոցիալ-մշակութային դաշտի մեջ: Գտնվելով Երևանի Այգեստան գեղատեսիլ, խաղաղ թաղամասում, որ շատ մոտ է քաղաքի ակտիվ մշակութային կենտրոնին, Նեսթը շրջապատված է համալսարանական ցանցով և զբոսայգիներով: Յուրաքանչյուր կենվորի տրամադրվում է սենյակ և արտադրության կամ հետազոտական տարածք: Այն կահավորված է և ունի ինտերնետային կապ: Շենքում առկա է նաև ընթերցասրահ, դասասենյակ և խոհանոց, բոլորն էլ ազատ՝ կենվորների օգտագործման համար: ) [5] => Array ( [node_id] => 7 [node_parent] => 0 [node_url] => gallery [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 8 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:24:53 [node_modify_date] => 2023-03-05 16:09:23 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 7 [nl_lang] => 2 [nl_title] => Ցուցասրահ [nl_description] => ) [6] => Array ( [node_id] => 8 [node_parent] => 0 [node_url] => library [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 7 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:25:33 [node_modify_date] => 2023-03-05 16:08:32 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 8 [nl_lang] => 2 [nl_title] => Գրադարան [nl_description] => ) [7] => Array ( [node_id] => 216 [node_parent] => 0 [node_url] => studios [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 6 [node_template] => simple [node_creation_date] => 2023-03-05 10:08:03 [node_modify_date] => 2023-04-12 17:58:42 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 216 [nl_lang] => 2 [nl_title] => Արվեստանոցներ [nl_description] => ) [8] => Array ( [node_id] => 304 [node_parent] => 0 [node_url] => Blog [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 4 [node_template] => simple [node_creation_date] => 2023-03-12 14:16:21 [node_modify_date] => 2023-03-28 00:05:31 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 304 [nl_lang] => 2 [nl_title] => բլոգ [nl_description] => ) [9] => Array ( [node_id] => 9 [node_parent] => 0 [node_url] => EVENTS---NEWS [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 3 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:34:16 [node_modify_date] => 2023-05-24 11:24:08 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 9 [nl_lang] => 2 [nl_title] => Միջոցառումներ և Նորություններ [nl_description] => ) )

Ստեփանակերտում մեկնարկել է ARTSakh Fest փառատոնը

Այսօր երեկոյան Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մեկնարկել է «ARTSakh Fest» ժամանակակից արվեստի փառատոնը: Բացման արարողությանը երաժշտական կատարումներով հանդես են եկել աշխարհահռչակ «Armenian Navy Band» խմբի ղեկավար Արտո Թունջբոյաջյանը և Vishup Ensemble խումբը:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ փառատոնին իրենց մասնակցությունն են բերում ավելի քան 40 արվեստագետներ աշխարհի տարբեր երկրներից:

Բացմանը ներկա ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը ողջունել է նախաձեռնությունը՝ նշելով, որ Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի վերականգնմանը և հանրահռչակմանը նվիրված փառատոնը նպատակ ունի ժամանակակից արվեստի միջոցով ուշադրություն սևեռել դեպի մեր պատմամշակութային արժեքները:

«Թատրոնը ինքնին ժառանգություն է, որը ժամանակակից արվեստը պետք է կարողանա հասցնել այնպիսի մակարդակի, որպեսզի այս շենքում բեմադրվեն թատերական ներկայացումներ և գործի մեծ դահլիճը: Համոզված եմ, որ մենք ունենալու ենք թատրոն, որտեղ երազելու են խաղալ լավագույն դերասանները: Ամենօրյա աշխատանքով պետք է օգնենք, որպեսզի թատրոնը վերակառուցվի, և զարգացումը շարունակական լինի»,- ասել է Լ. Հովհաննիսյանը:

Ժամանակակից արվեստի ինստիտուտի հիմնադիր Նազարեթ Կարոյանն էլ նշել է, որ, գալով Արցախ, իրենք փորձել են ժամանակակից արվեստը ներկայացնել Ստեփանակերտի մշակութային սրտում:

«Արվեստն այսօր  այն ոլորտներից է, որը ոչ թե բաժանում, այլ միացնում է մարդկանց: Այն դառնում է համընդհանուր հաղորդակցական միջոց, որի շուրջ համախմբվում է համայնքը: Այն ավանդույթները, որոնք ուներ թատրոնը, պետք է վերականգնել: Շենքը կանգնած է ամուր հիմքերի վրա: Եթե թատրոնին կյանք տալու ցանկությունը պահպանվի, այս գործը կպսակվի հաջողությամբ»,- ավելացրել է Ն. Կարոյանը:

Իսկ «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան»-ի գործադիր տնօրեն Վասպուրակ Կարապետյանն էլ նշել է, որ, ծրագրի մեկնարկից սկսած, իրենք պատրաստակամություն են հայտնել աջակցելու գործընթացին:

«Շենք-շինությունները պարզապես ճարտարապետական կառույցներ չեն: Դրանք կենդանի օրգանիզմներ են: Հոյակերտ կառույցը վերակենդանացման կարիք ունի: Մեր ապագա վարպետները պետք է կարողանան զգալ, թե ինչքան կարևոր է նման կառույցներին ճիշտ վերաբերմունք ցույց տալը:

Մեր աշկերտները լծվեցին այս գործին՝ ձգտելով անել առավելագույնը: Այս կառույցները պատմություն են, որոնք իրենց մեջ ամփոփում են ազգի մշակույթը, լեզուն: Պատրաստ ենք հետագայում ևս մասնակցելու թատրոնի վերականգնման աշխատանքներին»,- ասել է Վ. Կարապետյանը:

Ի դեպ, փառատոնն ամբողջությամբ նկարահանվելու, մոնտաժվելու և տարածվելու է որպես ֆիլմ՝ նպաստելով ինչպես Ստեփանակերտի թատրոնի պատմական անցյալի վերաիմաստավորմանն ու թատերական կյանքի աշխուժացմանը, այնպես էլ՝ փառատոնի հետագա հանրահռչակմանը։

Նշենք, որ հոկտեմբերի 6-ին և 7-ին՝ սկսած ժամը 11:00-ից, ցանկացողները կարող են Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի շենքում ներկա գտնվել շարունակվող փառատոնին: Ծրագրի մեջ ներառված են հետազոտական ցուցահանդես, վավերագրական լուսանկարչություն, բացօդյա պերֆորմանսներ, ձայնային արվեստ (sound art), տեսանկար (video art) և ժամանակակից արվեստի այլ տեսակներ:

Հավելենք, որ նախագիծն իրականացվում է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության, կրթության, գիտության և սպորտի նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության, Շուշիի «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան»-ի և Թուֆենկյան հիմնադրամի աջակցությամբ: