ENG Array ( [0] => Array ( [node_id] => 2 [node_parent] => 0 [node_url] => about [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 13 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:22:14 [node_modify_date] => 2023-04-09 11:20:54 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 2 [nl_lang] => 2 [nl_title] => Մեր մասին [nl_description] => ԺԱԻ–ն ժամանակակից արվեստի ոլորտում նախագծերի ձևորման և արտադրման բաց հարթակ/կենտրոն/խառնարան է։ ԺԱԻ–ին խթանում/նպաստում է Հայաստանում արվեստի տնտեսության զարգացմանը, ձևավորում և իրականացնում է արվեստի հավաքածուների, ցուցահանդեսների, արխիվացման և տարածման հետ կապված նախագծեր, նաև վարում է կուրատորական գործունեության, տեսության և արվեստի ոլորտում հետազոտություններ։ Իբրև անձերի և գաղափարների միջգործառնական ցանց, ԺԱԻ դպրոցը, նախագծերի և հետազոտությունների լաբորատորիաները առաջարկում են ռեսուրսներ, տեխնիկակական հարմարույուններ/պայմաններ և գործիքներ հայկական արվեստի դաշտում և ավելի լայն համաշխարհային համատեքստում գործելու և մտածելու համար։ ) [1] => Array ( [node_id] => 3 [node_parent] => 0 [node_url] => 3 [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 12 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:22:20 [node_modify_date] => 2023-01-30 12:06:44 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 3 [nl_lang] => 2 [nl_title] => [nl_description] => ) [2] => Array ( [node_id] => 4 [node_parent] => 0 [node_url] => school [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 11 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:23:23 [node_modify_date] => 2023-03-05 16:08:09 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 4 [nl_lang] => 2 [nl_title] => Դպրոց [nl_description] => ) [3] => Array ( [node_id] => 5 [node_parent] => 0 [node_url] => labs [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 10 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:23:48 [node_modify_date] => 2023-03-18 13:54:46 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 5 [nl_lang] => 2 [nl_title] => Լաբեր [nl_description] => ) [4] => Array ( [node_id] => 6 [node_parent] => 0 [node_url] => nest [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 9 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:23:59 [node_modify_date] => 2023-03-05 16:08:21 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 6 [nl_lang] => 2 [nl_title] => Նեստ [nl_description] => Կացարանի գաղափարը հղացել և իրականացրել են ԺԱԻ դպրոցի 2009-2010 ուս.տարվա շրջանավարտներ Հարություն Ալպետյանը, Նվարդ Երկանյանը եւ Թագուհի Թորոսյանը։ Այն նախատեսված է արվեստագետների, համադրողների, գրողների, բանախոսների, գիտնականների և այլ մշակութային գործիչների համար: Այն հնարավորություն է ընձեռում ապրել և աշխատել Երևանում՝ միևնույն ժամանակ մշակելով և իրականացնելով անհատական նախագծեր և ներգրավվելով Հայաստանի ստեղծագործական դաշտում: Գործելով ԺԱԻ դպրոցի, ինչպես նաև Հետազոտական և Նախագծային լաբորատորիաների հետ զուգընթաց, Նեսթը հավելյալ հնարավորություններ է ստեղծում հյուրընկալվող արվեստագետների համար՝ տեղացի արվեստագետների, բանախոսների հետ շփվելու, ինչպես նաև միջազգայնորեն հայտնի արվեստի գործիչների ցուցադրություններին կամ դասախոսությունների ներկա գտնվելու համար: Որպես նորարարական-ստեղծագործական գիտելիքների վրա հիմնված պլատֆորմի մի մաս, Նեսթը ինտեգրված է ինչպես երևանյան, այնպես էլ միջազգային սոցիալ-մշակութային դաշտի մեջ: Գտնվելով Երևանի Այգեստան գեղատեսիլ, խաղաղ թաղամասում, որ շատ մոտ է քաղաքի ակտիվ մշակութային կենտրոնին, Նեսթը շրջապատված է համալսարանական ցանցով և զբոսայգիներով: Յուրաքանչյուր կենվորի տրամադրվում է սենյակ և արտադրության կամ հետազոտական տարածք: Այն կահավորված է և ունի ինտերնետային կապ: Շենքում առկա է նաև ընթերցասրահ, դասասենյակ և խոհանոց, բոլորն էլ ազատ՝ կենվորների օգտագործման համար: ) [5] => Array ( [node_id] => 7 [node_parent] => 0 [node_url] => gallery [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 8 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:24:53 [node_modify_date] => 2023-03-05 16:09:23 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 7 [nl_lang] => 2 [nl_title] => Ցուցասրահ [nl_description] => ) [6] => Array ( [node_id] => 8 [node_parent] => 0 [node_url] => library [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 7 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:25:33 [node_modify_date] => 2023-03-05 16:08:32 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 8 [nl_lang] => 2 [nl_title] => Գրադարան [nl_description] => ) [7] => Array ( [node_id] => 216 [node_parent] => 0 [node_url] => studios [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 6 [node_template] => simple [node_creation_date] => 2023-03-05 10:08:03 [node_modify_date] => 2023-04-12 17:58:42 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 216 [nl_lang] => 2 [nl_title] => Արվեստանոցներ [nl_description] => ) [8] => Array ( [node_id] => 304 [node_parent] => 0 [node_url] => Blog [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 4 [node_template] => simple [node_creation_date] => 2023-03-12 14:16:21 [node_modify_date] => 2023-03-28 00:05:31 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 304 [nl_lang] => 2 [nl_title] => բլոգ [nl_description] => ) [9] => Array ( [node_id] => 9 [node_parent] => 0 [node_url] => EVENTS---NEWS [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 3 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:34:16 [node_modify_date] => 2023-05-24 11:24:08 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 9 [nl_lang] => 2 [nl_title] => Միջոցառումներ և Նորություններ [nl_description] => ) )

Արվեստագետի դիրքավորում․ հարցազրույց Ինա Ռոսսի հետ

«Ինչպե՞ս գոյատևել որպես սկսնակ արվեստագետ» ծրագրի շրջանակներում ԺԱԻ-ին հյուրընկալեց յուրահատուկ հյուրի՝ Ինա Ռոսսին, ով մշակութային մենեջեր է Բեռլինից և «Ինչպե՞ս գոյատևել որպես արվեստագետ» (Wie überlebe ich als Künstler*in?) գրքի հեղինակը։ Իր երկօրյա ինտերակտիվ աշխատարանի ընթացքում նա ծրագրի մասնակիցներին ներկայացրեց մշակութային մարքեթինգի հիմքերը և օգնեց նրանց աշխատել իրենց արվեստագետի ասույթի վրա (artist statement)` խորհուրդներ տալով։ Այս հարցազրույցում դոկտոր Ռոսսը կիսվում է մեզ հետ իր hայաստանյան փորձառությունից։

Դուք ներկայացրել եք Ձեր «Ինչպե՞ս գոյատևել որպես արվեստագետ» աշխատարանը տարբեր արվեստի հաստատություններում՝ Նյու Դելիում, Բաղդադում, եվրոպական երկրներում։ Ի՞նչ նոր բաներ բացահայտեցիք Ձեզ համար ԺԱԻ-ում անցկացրած աշխատարանի ընթացքում։

Ինա Ռոսս - Ես հասկացա, որ Հայաստանում, ինչպես և Գերմանիայում իրականում դեռևս կա շատ ռոմանտիզացված մոտեցում արվեստագետի մասնագիտության վերաբերյալ։ Մարքեթինգը և մենեջմենթը դեռևս արվեստագետների կողմից ընկալվում որպես մի բան, որ կփչացնի կամ կսահմանափակի իրենց արվեստը։ Նրանք վախենում են, որ կարող է կորցնեն իրենց ստեղծագործական ազատությունը, եթե շատ խորանան այս ոլորտում։ Այս ամենը մենք քննարկեցինք մասնակիցների հետ, քանի որ իրականում լավ արվեստի մենեջմենթը կարող է պաշտպանել արվեստի գործը և արվեստագետի ստեղծագործական ընթացքը։ Ես նաև բացահայտեցի, որ արվեստի մենեջմենթի այն ձևը, որը ես և իմ գործընկերներն ենք սովորեցնում Եվրոպայում, այդքան էլ տարածված չէ Հայաստանում։ Այստեղ արվեստի մենեջմենթը ավելի «ագրեսիվ» է թվում և կարծես արվեստագետից ակնկալում է որոշակի գեղանկար կամ պերֆորմանս, որը բավարարում է շատ սահմանափակ շուկայի պահանջներին։ Արվեստագետները պետք է կարողանան վստահել մենեջմենթին և հասկանան, որ դա իրենց մասնագիտության շատ կարևոր մաս է։ 


Ի՞նչն էր յուրահատուկ մասնակիցների աշխատանքների մեջ։

Ի․ Ռ․ - Ինձ համար հետաքրքիր էր այն, որ մասնակիցների մեծ մասը ինքնարտահատյվում էին շատ տարբեր և բազմազան տեխնիկաների և ոճերի միջոցով։ Այնուամենայնիվ, երբեմն դժվար էր նույնականացնել արվեստագետի սեփական գեղարվեստական լեզուն։ Որպես դիտորդ, ես միանգամից կարող եմ ճանաչել արվեստագետի ոճը՝ նշելով որոշակի հատկություններ և կրկնվող թեմաներ: Այս բազմազանությունը մի փոքր դժվար  է արվեստի շուկայի համար, քանի որ այն արժևորում է ճանաչելիությունը, որոշակի ոճը և հետևողականությունը։ Դու միայն կարող ես գրել արվեստագետի ասույթ, եթե ունես արվեստագետի դիրքորոշում։ Դա նշանակում է, որ երբ ես նկատում եմ նման բազմազանություն քո աշխատանքում, ես սկսում եմ մտածել, որ դու դեռ չես գտել արվեստագետի քո լեզուն։ Սրանում մարքեթինգի մասնագետը չի կարող քեզ օգնել։ Սակայն դու կարող ես աշխատել դրա վրա ակադեմիայում, քո դասախոսի, մենթորի կամ ընկերների հետ: Սա շատ երկար գործընթաց է, որը կարող է տարիներ տևել։ Եվ երբ դուք գտնեք ձեր ուղին, դուք կկարողանաք հետ վերադառնալ մարքեթինգ և ձևավորել ձեր դիրքավորումը՝ որպես արվեստագետ։


Կարո՞ղ եք մեր ընթերցողներին տալ երեք խորհուրդ  լավ արվեստագետի դիրքավորում ձևավորելու մասին։

Ի․ Ռ․ - Իմ առաջին խորհուրդը կլինի՝ փորձեք «այցելել» ձեր արվեստը, այնպես, կարծես երբեք չեք եղել այնտեղ։ Արվեստագետները կասեն, որ դա հեշտ է ասել, բայց դժվար է անել, քանի որ նրանք արդեն շատ են դրա մեջ ընկղմված։ Դուք պետք է մի քայլ հետ գնաք և նայեք ձեր արվեստին դրսի դիտանկյունից։ Եկրորդ խորհուրդս կլինի հասկանալ, որ չկա ընդամենը մեկ շուկա, բայց կան շատ ու տարբեր շուկաներ՝ տեղական, միջազգային, տարածաշրջանային, թվային և նույնիսկ անձնական շուկա։ Սա իրականում շատ օգտակար է, որովհետև, եթե խնդիրներ առաջանան մեկում, դեռ կարող ես այլ տարբերակներ դիտարկել։ Ինչպես մեր տատիկներն էին ասում՝ մի դիր քո բոլոր ձվերը մի զամբյուղում։ Եվ երրորդ՝ ես խորհուրդ կտամ ինչքան կարող եք շատ հաղորդակցվել ձեր աշխատանքի մասին։ Դուք չեք կարող հուսալ, որ ինչ-որ մեկը պատահաբար կգտնի ձեր աշխատանքը և կսկսի ձեզ աջակցել։ Դա իհարկե կարող է պատահել, եթե ձեր բախտը բերի, բայց հաճախ այդ ամենը պահանջում է շատ աշխատանք, հաղորդակցություն և ինքնաներկայացում։  

Ձեր՝ Հայաստանում գտնվելու ընթացքում այցելել եք մի քանի թանգարաններ։ Ի՞նչ կասեք դրանց մասին։

Ի․ Ռ․ - Իմ այստեղ անցկացրած սահմանափակ ժամանակի ընթացքում ես ինձ համար բացահայտեցի, որ հայկական թանգարանները արվեստի շուկայի շարժիչ ուժը չեն։ Ես կարծում եմ, որ օրինակ ԺԱԻ-ն կամ ՀայԱրտը ավելի արդիական են դինամիկայի առումով։ Նրանք շատ ավելի ժամանակակից և նախաձեռնող են։ Կարծում եմ՝ հայկական թանգարանները ավելի շատ ուղղված են ժառանգության պահպանմանը։ Ցավոք, ես պետք է ասեմ, որ նրանք շատ բան բաց են թողնում։ Նրանք պետք է սկսեն ավելի ակտիվորեն համագործակցել նմանատիպ արվեստի կենտրոնների հետ։ Արվեստի ոլորտը սովորաբար կազմված է լինում խոշոր մշակութային հաստատություններից, որոնք օգտվում են կառավարության աջակցությունից և ֆինանսավորումից և ավելի մեծ հեղինակություն են վայելում: Եվ հետո կան ավելի փոքր և ճկուն կառույցներ, որոնք կարող են ավելի արագ արձագանքել նորամուծություններին: Այս բոլորը միասին ստեղծում են արվեստի կենսունակ ոլորտ երկրում: Կարծում եմ՝ Հայաստանում թանգարաններն ինչ-որ «քնկոտ» վիճակում են։ Նրանք ունեն գեղեցիկ շենքեր, հարուստ հավաքածուներ, և ես իսկապես հաճույք էի ստանում դրանք այցելելուց, բայց նրանք չեն հասկանում իրենց դերը արվեստի, քաղաքի, հասարակության և ես կասեի նաև ժողովրդավարության գործում։


Ի՞նչ եք անելու Հայաստանում վարած աշխատարանից հետո։

Ի․ Ռ․ - Իմ հաջորդ հանգրվանը Շվեյցարիան է։ Ես ներկայացնելու եմ իմ՝ «Ինչպե՞ս գոյատևել որպես արվեստագետ» աշխատարանը Լոզանի արվեստի ակադեմիայում։ Դրանից առաջ ես մի քանի դասախոսություն պետք է կարդամ Գերմանիայում այն մասին, թե թանգարանները ինչ կարող են անել հասարակության համար։ Մենք քննարկելու ենք  թանգարանները որպես «երրորդ տարածքներ» քաղաքում։ Առաջին տարածքը այն է, որտես դու քնում և ապրում ես, երկորրդը՝ որտեղ աշխատում ես, և երրորդը՝ այն վայրերն են, որտեղ դուք կարող եք ժամանակ տրամադրել քաղաքականության, մշակույթի և այլնի մասին խոսելու համար: Մեր օրերում շատ քաղաքներ կորցնում են նման տարածքները՝ ընդլայնված առևտրականացման պատճառով: Մենք կքննարկենք, թե ինչպես կարող ենք ստեղծել գրավիչ  տարածքներ թանգարաններում, որոնք արդեն տրամադրում են կառույց և որոշակի շրջանակ, որպեսզի մարդիկ կարողանան դրանք օգտագործել իրենց համայնքի կարիքների համար:

Հարցազրույցը՝ Աշոտ Փափազյանի

 

Ինա Ռոսսը մշակութային մենեջեր է։ Նրա աշխատանքը կենտրոնացած է միջազգային մշակութային կառավարման, թանգարանի և թատրոնի վրա: Նա աշխատել է Գերմանիայի և Եվրոպայի մշակութային և արվեստի հաստատություններում և եղել է Բաուհաուզ հիմնադրամի գործադիր տնօրենը: 2011 թվականին նշանակվել է Բեռլինի Էռնստ Բուշի Դրամատիկական արվեստի ակադեմիայի մշակույթի կառավարման ամբիոնի դոցենտ: 2014-ին նա եղել է Նյու Դելիի Ջամիա Միլիա Իսլամիայի Արվեստների մենեջմենթի հրավիրյալ դասախոս: Իսկ 2015-2018 թվականներին՝ Նյու Դելիի Դրամատիկական ազգային դպրոցի արվեստի կառավարման դասախոս: 2019 թվականից Սաարլանդի համալսարանի Կիրառական մշակույթի գիտությունների դասախոս է։ 2022 թվականին նա ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան Վիեննայի Երաժշտության և կատարողական արվեստի համալսարանում: Նրա աշխատանքը վերաբերում է Հնդկաստանի կենտրոնական Բհոպալ քաղաքում գտնվող Մադհյա Պրադեշի ցեղային թանգարանի այցելուներին և նպատակ ունի խթանել արևմտյան երկրներում թանգարանային աշխատանքնեերը։