Արվեստի կրթությունը և ժամանակակից արվեստը Վրաստանում։ հանրային դասախոսություն
Հանրային դասախոսություն | Իրենա Պոպիաշվիլի (Վրաստան)
Հոկտեմբեր 12, 2023 | 19:30 | ԺԱԻ, Ավետ Ավետիսյան 47 | Մուտքն ազատ է
Լեզու։ Անգլերեն՝ հայերեն համաժամանակյա թարգմանություն
Իրենա Պոպիաշվիլին մեր՝ «Ինչպե՞ս գոյատևել որպես սկսնակ արվեստագետ» ծրագրի հրավիրված դասախոսն է։ Նրա հանրային դասախոսությունը կանցկացնի ԺԱԻ-ում Արվեստի դպրոցի և Թբիլիսի Kunsthalle-ի նախագծերի` արվեստի կրթությունը և ժամանակակից արվեստը Վրաստանում թեմայով։
Իրենա Պոպիաշվիլին Թբիլիսիի Kunsthalle-ի հիմնադիրն է և Թբիլիսիի ազատ համալսարանի վիզուալ արվեստի, ճարտարապետության և դիզայնի բաժնի դեկանը։
Նախկինում նա Նյու Յորքի Նյուման Պոպիաշվիլիի պատկերասրահի համասեփականատերն է եղել (2005-2012թթ.), իսկ 2012թ.-ին Թբիլիսիի Արվեստի պետական ակադեմիայի տնօրենը: Իրենա Պոպիաշվիլին կազմակերպել է ցուցահանդեսներ ԱՄՆ-ում և Եվրոպայում (Վենետիկի Բիենալեի վրացական տաղավարը) 1999 և 2003 թվականներին: Նա ստացել է բակալավրի կոչում Թբիլիսիի պետական համալսարանում և Լեհաստանի Լոձի համալսարանում, ինչպես նաև՝ արվեստի պատմության մագիստրոսի կոչում Աթենքի Ջորջիայի համալսարանից (ԱՄՆ):