Կաբեցաֆուեգո. 10146 աղմուկներ
Սիրով հրավիրում ենք Նեստ կացարանի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի դպրոցի կենվոր Կաբեցաֆուեգոյի «10146 աղմուկներ» նախագծի ներկայացմանը:
10146 աղմուկներ-ը հետազոտական ճանապարհորդություն է ձայնի միջոցով, որը հոսում է Պամպլոնայի (Բասկերի երկիր, Իսպանիա) և Երևանի միջև ընկած երկրներում` Պամպլոնայից` անփորձ ճանապարհորդի ականջներով:
Կաբեցաֆուեգոն ստեղծում է երաժշտությունը փողոցների և բնության ձայներից: 10146 կլոմետր ձայն, որը ձայնագրվել է` փնտրելով ներդաշնակությունը` փորձարարության և պատահականությունների միջոցով: Աղմուկը` ինչպես գեղեցիկ մի բան` խառնված տարբեր վայրերի երաժշտության (ավանդական և ավանգարդիստական) հետ:
Արվեստագետը` որպես ավելի շուտ կատարող, քան ստեղծող, նոր ձայներ` առանց որևէ նոտա կատարելու` օգտագործելով գտած ձայների ձայնագրությունները պատրաստելու համար երկրային և միևնույն ժամանակ տիեզերական խառնուրդ:
Կաբեցաֆուեգոն երաժիշտ է Իսպանիայից, ով 25 տարվա փորձ ունի երաժշտության տարբեր ոճերում` ֆոլկ, վիրդփոփ, ռոքն ռոլ, պանկ և էքսպերիմենտալ: Ավելի քան 30 ալբոմներով, խմբերով, Եվրոպայում և Ճապոնիայում հազարավոր ելույթներով` նրա կարիերան այժմ մի փուլում է, որի ընթացքում նա փորձում է հրաժարվել այս ամբողջ գիտելիքից` գտնելու համար արտահայտվելու նոր ձևեր: Նա երբեք նույն բանը երկու անգամ չի անում, չգիտի` ինչ է կոմֆորմիզմը և մի բան գիտի հստակ` այս ճանապարհորդությունը փոխում է իր կյանքը շատ ավելի, քան նա կարող էր պատկերացնել։