«Չտո դելատ»-ը ԺԱԻ-ում

2023 թվականի սեպտեմբերին «Չտո դելատ» կոլեկտիվը կդառնա 20 տարեկան, և այն այսօր միջազգային ժամանակակից արվեստում երկարատև և բազմակողմանի կոլեկտիվ աշխատանքի ամենաքննարկվող օրինակներից մեկն է։ Այս ընթացքում աշխարհում տեղի են ունեցել բազմաթիվ դրամատիկ փոփոխություններ, և կոլեկտիվի արվեստի ստեղծագործությունները և ասույթները միշտ ձգտել են համապատասխանել և հաճախ կանխատեսել են այդ փոփոխությունները:
Խումբը հիմնվել է Սանկտ Պետերբուրգում և խնդիր է դրել համատեղել քաղաքական տեսությունը, արվեստի պոետիկան և ակտիվիստական գործելակերպը։ Խմբի ստեղծման պատմությունը կապված է կարևոր ակտիվիստական իրադարձության հետ, երբ Սանկտ Պետերբուրգի մշակութային գործիչները քաղաքի 300-ամյակի կապակցությամբ առաջին անգամ բողոքի ցույց էին կազմակերպել իշխանությունների վարած մշակութային հետադիմական քաղաքականության դեմ։ Դա այն պահին էր, երբ ռուսական քաղաքականության մեջ պահպանողական, կայսերական շրջադարձը բացահայտ հայտարարվեց, որին և փորձում էր հակադրվել «Չտո դելատ»կոլեկտիվը իր աշխատանքում։
Մեր օրերում, պատմության այս դրամատիկ պահին, երբ կոլեկտիվի անդամների մեծ մասը ստիպված եղավ լքել Ռուսաստանը, մենք պետք է հասկանանք, թե ինչպես է պատերազմների, բռնաճնշումների, ստիպված արտագաղթի և կլիմայական աղետի նոր իրավիճակը ստիպում մեզ վերանայել արվեստում աշխատելու անհրաժեշտությունը՝ փնտրելով այն լեզուն, որը մեզ թույլ կտա խոսել արագ փոփոխվող աշխարհի մասին՝ միաժամանակ պահպանելով վտանգի իրավիճակում գտնվող փխրուն համայնքները: