Դինսթագ աբենդ N90
Դինսթագ աբենդ-ը արվեստագետների խմբի, ինչպես նաև միջոցառման ձևաչափի անվանում է: Այն հիմնադրվել է 2009 թ. Վիեննայում Ludwig Kittinger- ի և
Fernando Mesquita-յի կողմից: Հետագայում դրան միացել են նաև Ana de Almeida-ն, Sophie Thun֊ը, Dorota Walentynowicz֊ը and Phelim McConigly֊ն: Խումբը գործունեություն է իրականացնում երկրագնդի տարբեր վայրերում ` համարակալված թողարկումների տեսքով:
Երևանյան «Dienstag abend No.90 – ը նախագծի մասնակիցների, տեղական միջավայրի և կոլեկտիվ մեխանիզմների կողմից ստեղծված մի իրավիճակ կլինի: Այն վերաբերում է համադրման հարցերին և ցուցադրման նոր ձևերին, քանզի համագործակցային այս նախագիծը արտացոլում է տարածքի վրա միջամտության գործընթացը:
Որո՞նք են այն բնորոշ ազդեցությունները, որ արտացոլվում են քաղաքային լանդշաֆթի որևէ հատվածի վրա՝ պայմանավորված արտիստական միջամտությամբ, և որոնք ցույց են տալիս այն անուղղակի ուժային հարաբերությունները, որ ստեղծվում են տեղանքի ներքին դինամիկայի և արտաքին միջամտության միջև:
ԺԱԻ-ում արվեստագետների խումբը մտադիր է ուսումնասիրել այս և այլ հարցեր՝ համայնքային, տեղանքին բնորոշ համադրական գործընթացների և վիզուալ արվեստի գեղարվեստական պրակտիկայի միջոցով: Առաջադրվող խնդիրները կենթարկվեն դեկոնստրուկցիայի, նյութականացման և, այնուհետև կներկայացվեն հանդիսատեսին տեղական արվեստագետների հետ սեմինար/փոխանակման ծրագրի,
ինչպես նաև ցուցադրության միջոցով: