Էդոարդո Միխելի Հանդիպում և ձայնային պերֆորմանս
Պերֆորմանսը ստեղծվել է Իտալիայից Հայաստան կատարած ճամփորդությունից հետո` հնագույն ավանդական մի գործիքի հետքերով, որը տարածված է աշխարհագրական ընդգրկուն տարածաշրջանի տարբեր մշակույթներում: Ճամփորդության ընթացքում հասկացա, որ այս գործիքի օգտագործումը խորապես միահյուսված է գլոբալացման և միգրացիայի պատճառով առաջացած այնպիսի բազմաթիվ խնդիրների հետ, ինչպիսիք են սեփական մշակութային ինքնությունը կորցնելու վախը, հակամարտությունների և ազգայնականության հետագա աճը` ավանդական արժեքների ու հիերարխիաների պահպանման փորձի մեջ”։
Էդուարդո Միկելին երաժիշտ է, կոմպոզիտոր և կատարող: Ծնվել է 1984 թ. իտալական Ալպերում գտնվող մի փոքրիկ գյուղում, կոմպոզիցիա և փիլիսոփայություն է ուսանել Վերոնայում, Վենետիկում (Իտալիա) և Վյուրցբուրգում (Գերմանիա): Նա հետաքրքրված է հնչյունների նյութականության ուսումնասիրմամբ և այն գործընթացներով, երբ կատարողներն ու ունկնդիրները գործում են իրենց հնարավորությունների սահմաններին մոտ: Նրա գործերը հաճախ վերաբերում են այնպիսի հարցերի, ինչպիսիք են մշակութային աղտոտումները, հակամարտություններն ու մշակույթների միջև անդրազգային փոխանակումները: