Ֆիլմի ցուցադրություն. «Երևակայական սեր»
Այս անգամ ցուցադրելու ենք 2010թ․Կաննի Փառատոնի «Հատուկ հայացք» ծրագրում ներկայացված Քսավիե Դոլանի «Երևակայական սեր» (Les amours imaginaires) ֆիլմը։ «Երևակայական սերը» պատմում է երկու ընկերների մասին, ում հարաբերությունները լուրջ փորձությունների են ենթարկվում, երբ նրանք սկսում են հետաքրքրվել միևնույն երիտասարդով։ Ֆիլմում առաջին իսկ րոպեից զարգանում է մարդկային դրաման, որտեղ սիրո ու ընկերության ընկալումների տարբերությունների խորացման պատճառով այս երկու երևույթների սահմաններն էլ ավելի անորոշ են դառնում։ Դանդաղեցված կադրերը, հիանալի երաժշտությունն ու գրեթե պոետիկ տեսարանները ֆիլմի առանձնահատկություններից են։
ScREenery-ն կամավորությամբ առաջնորդվող նախագիծ է: Այն կազմակերպում է անվճար ֆիմի ցուցադրություններ Երևանում: Ֆիլմը ֆրանսերեն է՝ անգլերեն ենթագրերով: