Ինչպե՞ս գոյատևել որպես սկսնակ արվեստագետ

Ժամանակակից արվեստի ինստիտուտը և ArtNexus-ը հայտարարում են «Ինչպե՞ս գոյատևել որպես սկսնակ արվեստագետ» ծրագրի դիմումների ընդունելությունը։ 

Ծրագիրը ինտենսիվ դասախոսությունների շարք է՝  ուղղված է երիտասարդ և սկսնակ արվեստագետների կարողությունների հզորացմանը։

Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի Արվեստի դրամաշնորհների կոմիտեի կողմից ֆինանսավորվող ArtNexus ծրագրի օժանդակությամբ։ 

Ծրագրի տևողությունը 6 ամիս է․ 2023թ․ հուլիսից դեկտեմբեր։

Դիմելու վերջնաժամկետն է 2023թ․ հունիսի 23-ը։ 

Ծրագրի մասին

Ծրագիրը ծնվել է երիտասարդ արվեստագետների՝ տարբեր առիթներով մեզ ուղղված հարցերից․ 

  • Ինչի՞ց սկսել

  • Ինչպե՞ս ստեղծել պորտֆոլիո

  • Ինչպե՞ս ինքնակրթվել

  • Ինչպե՞ս համագործակցել ցուցասրահների հետ

  • Ինչու՞ է պետք աշխատել համադրողի հետ 

  • Ինչպե՞ս մասնակցել միջազգային ցուցահանդեսների և արվեստի կացարանների ծրագրերի

  • Ինչպե՞ս ստանալ դրամաշնորհներ

  • Ինչպե՞ս ճանաչում ձեռք բերել

Եթե ձեզ նույնպես հուզում են այս հարցերը, ապա դիմե՛ք այս ծրագրին, որի ընթացքում դուք ավելի լավ կճանաչեք ձեզ և ձեր արվեստը, կսովորեք ձեզ ճիշտ ներկայացնել, կհղկեք ձեր պորտֆոլիոն, կստեղծեք մասնագիտական ծանոթությունների ցանց և ամենակարևորը՝ ծրագրի մյուս մասնակիցների հետ համատեղ կիրագործեք ավարտական խմբային նախագծեր փորձառու կուրատորների հետ համագործակցությամբ։ 

Ինչո՞վ է առանձնանում այս ծրագիրը

Թեև այս ծրագրի շրջանակում մասնակիցները կստանան ցանկացած ստեղծարար ոլորտում կիրառելի գիտելիքներ, մենք հատկապես շեշտադրում ենք տեսողական (վիզուալ) արվեստի ոլորտը իր տարբեր հոսքերով և ենթաժանրերով։ Ուստի, ընտրության հարցում նախապատվությունը կտրվի վիզուալ արտիստներին։ 

Երկրորդ կարևոր հանգամանքը այն է, որ ծրագիրը լեցուն է և ընդգրկում է արվեստի աշխատանքի կազմակերպման, հաղորդակցության, մարքեթինգի, ինքնաներկայացման, արվեստի շուկայի թրենդերի և այլ գործընթացների վերաբերյալ դասընթացներ, միաժամանակ մեծ ուշադրություն հատկացնելով արվեստագետների, կուրատորների և արվեստի մենեջերների հետ համագործակցության և գործառույթների վերաբաշխման հմտություններին։ 

Ո՞վ կարող է դիմել

Ծրագրին կարող են դիմել մասնագիտական գործունեության վաղ շրջանում գտնվող 18-ից 30 տարեկան արվեստագետներ ՀՀ-ից։ Նախընտրությունը տրվում է  տեսողական (վիզուալ) արվեստագետներին։

Դասընթացի աշխատանքային լեզուն հայերենն է։ Միջազգային դասախոսությունների ընթացքում կտրամադրվի համաժամանակյա թարգմանություն։

Ի՞նչ ակնկալել ծրագրից 

Ծրագրի մասնակիցները կընկղմվեն ժամանակակից արվեստի աշխարհ, կծանոթանան հայաստանյան և համաշխարհային արվեստի դաշտում տեղի ունեցող կարևոր իրադարձություններին, թրենդերին, արվեստի վաճառքի առցանց և անցանց հարթակներին և արվեստի շուկայի ներքին կանոններին։ Դասընթացները կվարեն Հայաստանից և արտերկրից մի շարք անվանի մասնագետներ՝ արվեստի մենեջերներ, տեսաբաններ, համադրողներ և հարակից ոլորտների փորձագետներ։ 

Ծրագրի կարևոր գործնական նպատակներից է մասնակիցներին տրամադրել գիտելիքներ ստեղծագործ արտադրության բոլոր փուլերի մասին՝ 

  • Արվեստագետի ինքնաճանաչում և իր ուղերձի ձևակերպում, 

  • Ինքնաներկայացում և պորտֆոլիոյի կառուցում,

  • Հաղորդակցություն և տեսանելիություն,

  • Մասնագիտական ոլորտում դիրքավորում, 

  • Համագործակցություն, մասնագիտական կապերի ստեղծում,

  • Աշխատանք համադրողների և ցուցասրահների հետ,

  • Միջազգային կապեր, դրամաշնորհներ և այլ հնարավորություններ։

Ծրագրի ավարտին դուք կունենաք ձեր ճանաչելի դիմագիծը իբրև արվեստագետ, գրագետ կազմված պորտֆոլիո, անհրաժեշտ գիտելիքներ արվեստի ոլորտի մարքեթինգի ասպարեզում, հաղորդակցության գործնական հմտություններ, բազում մասնագիտական կապեր և իրագործված ավարտական նախագիծ։ 

Դասընթացները կանցկացվեն Ժամանակակից արեվստի ինստիտուտում (Ավետ Ավետիսյան 47). Դսընթացների մի մասը կանցկացվի առցանց:

ՀՀ մարզերից ընտրված մասնակիցներին կտրամադրվի ճանապարհածախս հոգալու կրթաթոշակ։ 

Դիմելու համար լրացրեք այս հարցաշարը։

Հարցաշարին կցվող փաստաթղթերի ցանկը` 

  • Ինքնակենսագրական (ռեզյումե);

  • Պորտֆոլիո (կարող է ներկայացվել նաև առցանց Behance, Dribble, Instagram կամ այլ համապատասխան հարթակներում): 

Ծրագրի մասնակիցներն ընտրվելու են այդ նպատակով ձևավորված Ընտրող հանձնաժողովի կողմից։ Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն արդյունքների մասին մինչև հուլիսի 1-ը։

Լրացուցիչ հարցերի համար խնդրում ենք կապ հաստատել ծրագրի համակարգող Աշոտ Փափազյանի հետ [email protected] էլ․փոստի հասցեով կամ +374 98 96 67 52  հեռախոսահամարով։

 

ԺԱԻ–ի մասին

ԺԱԻ–ն ժամանակակից արվեստի ոլորտում նախագծերի ձևորման և արտադրման բաց հարթակ/կենտրոն/խառնարան է։ ԺԱԻ–ին խթանում/նպաստում է Հայաստանում արվեստի տնտեսության զարգացմանը, ձևավորում և իրականացնում է արվեստի հավաքածուների, ցուցահանդեսների, արխիվացման և տարածման հետ կապված նախագծեր, նաև վարում է կուրատորական գործունեության, տեսության և արվեստի ոլորտում հետազոտություններ։ Իբրև անձերի և գաղափարների միջգործառնական ցանց, ԺԱԻ դպրոցը, նախագծերի և հետազոտությունների լաբորատորիաները առաջարկում են ռեսուրսներ, տեխնիկակական հարմարույուններ/պայմաններ և գործիքներ հայկական արվեստի դաշտում և ավելի լայն համաշխարհային համատեքստում գործելու և մտածելու համար։

Կայք |  ԺԱԻ Instagram |  ԺԱԻ Facebook

ArtNexus–ի մասին 

ArtNexus-ը Շվեդիայի Արվեստի դրամաշնորհների կոմիտեի և Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) կողմից իրականացվող միջազգային ծրագիր է՝ ուղղված ստեղծագործական ազատության, մշակութային ոլորտի զարգացման եւ ժողովրդավարական գործընթացների ամրապնդմանը։

Ավելին կարդացեք ArtNexus ծրագրի մասին հետևյալ հղումներով․

ArtNexus in English | ArtNexus on Instagram | ArtNexus on Facebook