Քուչում. Մոսկվա-Բիշքեկ-Երևան
ԱԺԶ տեղը հրավիրում է ներկա գտվնել Վիկտորիա Լոմասկոյի սոցիալական գրաֆիկայի ցուցահադրությանը, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին, ժամը 19:00-ին:
Վիկտորիային հետաքրքրում է քաղաքացիական հասարակության ձևավորման թեման հետխորհրդային տարածքում` առաջին հերթին` Ռուսաստանում և «ռուսամետ» քաղաքականությամբ երկրներում: Անցյալ տարվա ընթացքում նկարչուհին շուրջ երկու ամիս աշխատել է Բիշքեկում, որի արդյունքում ստեղծվել են «Ուղևորություն դեպի Ղրղզստան» գրաֆիկական ռեպորտաժն ու ֆեմինիստական մի տրաֆարետաշար: Այս ամռանը Լոմասկոն մոտ մեկ ամիս աշխատել է Երևանում` ուսումնասիրություն կատարելով և նոր ստեղծագործությունների նյութ հավաքելով: Ըստ նկարչուհու` Հայաստանի ու Ղրղզստանի միջև չկան նկատելի մշակութային, քաղաքական և տնտեսական կապեր: Սոցիալական գործընթացներում, սակայն, մասնավորապես,Ռուսաստանի, ուժեղ ազդեցության արդյունքում, երկու երկրների միջև նկարչուհին բազմաթիվ զուգահեռներ է նկատում` ազգայնական տրամադրությունները, ավանդական արժեքների քարոզչություն, հոմոֆոբիա, Արևելքի և Արևմուտքի հակադրություն, սոցիալական անհավասարության աճ:
Դիմադրության ինչպիսի՞ հնարավորություններ գոյություն ունեն քաղաքացիական իրավունքները սահանափակող նոր օրենքների ընդունման պայմաններում: Ինչպե՞ս է կազմակերպվում պետական քարոզչությունը և ի՞նչ կարելի է դրան հակադարձել: Ի՞նչ գործողություններ են անհրաժեշտ ինքնակազմակերպվող նախաձեռնությունների հաջողության համար` սրանք են Վիկտորիային հուզող հարցերը:
Մեկօրյա ցուցահանդեսի ժամանակ մենք ենթադրում ենք նաև բարձրաձայնված թեմաների ոչ ֆորմալ քննարկում անել:

Արվեստագետի մասին.
Լոմասկոն (ծ. 1978թ.) 2003թ. ավարտել է Տպագրական արվեստի Մոսկվայի պետական համալսարանի Գրաֆիկայի և գրքի ձևավորման ֆակուլտետը:
Արվեստագետն ուսումնասիրում և զարգացնում է ռեպորտաժային գրաֆիկայի ռուսաստանյան ավանդույթները (ինչպես՝ Լենինգրադի բլոկադայի, «Գուլագ» համակենտրոնացման ճամբարի և պատերզամական ալբոմները)՝ գրության և դասավանդման միջոցով: Իր գրաֆիկական աշխատանքներում Լոմասկոն ուսումնասիրում է ներկայիս ռուսաստանյան հասարակությունը, հատկապես՝ բազմազան սոցիալական խմբերի և համայնքների ներքին կյանքը՝ ուղղափառ հավատացյալներ, ԼԳԲՏ ակտիվիստներ, անչափահաս մարմնավաճառներ, միգրանտներ, սեքս-աշխատողներ և սովխոզների աշխատողներ: Իբրև գրաֆիկական ռեպորտաժի արվեստագետ՝ Լոմասկոն համագործակցել է ԶԼՄ-ների և իրավապաշտպան կազմակերպությունների հետ: Նա նաև երկու երկարաժամկետ նախագծի համակուրատոր է՝«Նկարում ենք դատարանը» (Զլատա Պոնիրովսկայայի հետ համագործակցությամբ) և «Ֆեմինիստական մատիտ»-ը (Նադյա Պլունգյանի հետ համագործակցությամբ):
Լոմասկոյի գործերը ցուցադրվել են թե՛ փողոցային ցուցահանդեսներում (ОккупайАбай) ու թե՛ ավանդական թանգարաններում (Ռուսական թանգարան):
Նրա ամենահայտնի գործերը ներառում են «Արգելված արվեստ» դատական ռեպորտաժների գիրքը (Ա. Նիկոլաևի հետ համագործակցությամբ), «Դիմադրության խրոնիկա» գրաֆիկական ռեպորտաժների շարքը՝ արված ընդդիմության ցույցերի ժամանակ, «Նկարչության դասեր՝ անչափահասների գաղությում» նախագիծը և «Մոսկվայի Մթերք խանութի ստրուկները» գրաֆիկական ռեպորտաժը:
2012-2014թթ. Լոմասկոն ձևավորել է «Վոլյա» անարխիստական ինքնահրատը: