Յոաննա Զաբիյելսկա Կառուցվող փուչիկ
Այս նախագիծը Երևան քաղաքի բազմակողմանի ճարտարապետությունն ու քաղաքային վերափոխումը հասկանալու հեգնական փորձ է։ Ինչպե՞ս շարժվել փոփոխվող քաղաքական ռեժիմի արտադրած տարբեր լանդշաֆտներում։
Ինչպես ճանաչել հինը և նորը 2800 տարվա պատմություն ունեցող քաղաքում, որտեղ անցյալը ներկա չէ: Ինչպես յուրացնել ճարտարապետական ինքնության թեման մի երկրում, որը տարիներով պայքարում է իր ինքնության և պատմության ճանաչման համար: