Կանդինսկին երեխաների համար
Այս աշխատարանը առաջարկում է երիտասարդ մասնակիցներին( 4-ից -15 տարեկան) ծանոթություն աբստրակտ արվեստի հետ Շոտլանդացի արվեստագետ Մարք Րոքսի ուղղորդությամբ։ Երեխաները կուսումնասիրեն Վասիլի Կանդինսկու գեղարվեստական գործընթացը երաժշտության համադրությամբ՝ որպես ոգեշնչման աղբյուր։ Մենք կփորձարկենք ձևը, գույնը և գիծը երաժշտություն ունկնդրելու հետ մեկտեղ, զվարճանալով և ստեղծելով արվեստի գործեր՝ անհատականորեն և համատեղ։
Աշխատարանի կառուցվածքը՝
֊ Կանդինսկու արվեստի հակիրճ նկարագրություն, ինչպես նաեւ ներածություն աբստրակտ արվեստի մասին, որպեսզի մասնակիցները ծանոթանան ոճին:
֊ Կանդինսկու նկարների ուսումնասիրություն՝ հաշվի առնելով գույնը, ձևը, չափը, տեղաբաշխումը և այլն։
֊ Օրինակների միջոցով ցուցադրություն թե ինչպես կարելի է ստանալ աբստրակտ արվեստ համադրելով երաժշտությունն ու նկարչությունը։
֊ Մասնակիցների ստեղծագործական գործընթաց սիմֆոնիայի ներքո՝ համադրելով գծերը երաժշտության հետ։
֊ Համատեղ աշխատանք բոլոր մասնակիցների հետ
֊ Բոլոր աշխատանքների ձևավորում որպես մեկ լայնածավալ արվեստի գործ։