Մարի Ֆիրկաթիան և Քոլին ՄքՄուլլան Ընդհանուր արմատներն ուսումնասիրելիս
Մարի Ֆիրկաթիանը և Քոլին Մքմուլլանը` Նեստ համայնքային կենտրոնի ներկայիս կենվորները, համագործակցում են Մերձավոր Արևելքի և Անդրկովկասյան երկրների բնիկների ինքնության մասին սոցիալական մասնակցային նախագծի շրջանակներում:
Արվեստագետները քաջալերում են ձեր մասնակցությունը այս նախագծին, որպեսզի կիսեն ցեղասպանության և գոյատևման (անգլերեն Survivance` Ojibwe-ի հեղինակ Ջերալդ Վիզենորի կողմից կազմված մի բառ, որն արտացոլում է գոյության և դիմադրության կապող գաղափարները) կոլեկտիվ հիշողությունները:
Աշխարհի բազմաթիվ ժողովուրդների մշակութային գոյատևման պայքարը մեր մարդկության ընդհանուր հատկանիշն է: Նախագիծը հրավիրում է ձեզ կիսել ձեր նախնիների փոխհարաբերությունների պատմությունները հողի հետ, որոնք արտահայտված են ընտանեկան բաղադրատոմսերով և սննդատեսակներով՝ պատրաստված վայրի բույսերից: