Նեստը ներկայացնում է. Արաքս Սահակյան
Սիրով հրավիրում ենք Նեստ կացարանի կենվոր Արաքս Սահակյանի հանրային ներկայացմանը։ Նա կխոսի իր ստեղծագործական հետաքրքրությունների մասին, ինչպես նաեւ կներկայցնի արդեն իսկ իրականացրած որոշակի նախագծեր։
Արաքս Սահակյանը ծնվել է Հայաստանում։ Տասներկու տարեկան հասակում ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Իսպանիա։ Սովորել եւ ավարտել է Ալիկանտեի համալսարանը՝ ստանալով թարգմանչի որակավորում (Իսպաներեն ֆրանսերեն)։ 2014 բնակություն է հաստատել Փարիզում եւ, շարունակելով իր կրթությունը, ի թիվս այլ ծրագրերի, սովորել է նաեւ Փարիզ-Սերժի պլաստիկական արվեստների բարձրագույն դպրոցում: ԺԱԻ Նեստ կացարանում հանգրվանել է է i-Portunus եվրոպական ճամփորդական դրամաշնորի այս տարվա առաջին մրցույթային ծրագրի օժանդակությամբ: Նա մասնակցում է ՆՓԱԿ- ում վերջերս բացված Ստվերներից դուրս խորագրով ցուցահանդեսին։