ՓՈԽԿԱՊԱԿՑՈՒՄ․ բաց կանչ համադրողների և արվեստագետների համար

2024

Ժամանակակից արվեստի ինստիտուտը  և ArtNexus-ը հայտարարում են բաց կանչ և, դիմելով արվեստագետներին և համադրողներին, առաջարկում է հանդես գալ ցուցահանդեսային նախագիծ մշակելու և Հայաստանի թանգարաններից որևէ մեկում իրականացնելու նախաձեռնությամբ։

Ծրագրի նպատակն է նպաստել թանգարանների, ժամանակակից արվեստագետների և համադրողների միջև կապերի ընդլայնմանը և նոր համագործակցությունների ստեղծմանը։ Ծրագրի արդյունքում ընտրված ժամանակից արվեստագետները հնարավորություն են ստանում  ցուցադրվելու թանգարանային միջավայրում, իսկ թանգարանները՝ կարողանում են հյուրընկալել ժամանակակից արվեստի ցուցադրություն: 

Դիմել կարող են ստեղծագործական խմբեր՝ համադրող 3 և ավել արվեստագետների հետ կամ 3 և ավել արվեստագետներից բաղկացած խումբ, ուր արվեստագետներից մեկը (կամ բոլորով միասին) կկատարի(են) նաև համադրողի գործառույթը։ 

Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել դիմումը մինչև ս․թ․ հուլիսի 10-ը՝ կցելով հետևյալ նյութերը՝

  1. Համադրողի և մասնակից արվեստագետի ինքնակենսագրականները և պորտֆոլիոները՝ 100 մբ չգերազանցող 1 PDF ֆայլով 

  2. Առաջարկվող Նախագծի մանրամասն նկարագիր (տեքստային նկարագիր, էսքիզներ, լուսանկարներ և այլ նյութեր)

  3. Բյուջեի բաշխումը (կարող եք օգտագործել ձևանմուշը

Ընդգրկված թանգարանները

ԺԱԻ-ն այս ծրագրի շրջանակում համագործակցության նախնական պայմանավորվածություն ունի 2 թանգարանի հետ․

  1. Հովհաննես Շարամբեյանի Անվան Ժողովրդական Արվեստների Թանգարանը

  2. Եղիշե Չարենցի տուն-թանգարանը

Այս թանգարանների ժամանակավոր ցուցադրությունների համար նախատեսված սրահների հատակագծերը և լուսանկարները կարող եք տեսնել այստեղ։

Կանչը չի սահմանափակում համագործակցությունը այլ թանգարանների հետ։ Դիմորդները կարող են ինքնուրույն պայմանավորվածություն ձեռք բերել Երևանի այլ թանգարանների հետ և դիմել ծրագրին՝ ներկայացնելով գործընկեր թանգարանի գրավոր համաձայնությունը փաստող նամակ։

Ընտրություն

Ընտրող հանձնաժողովում կընդգրկվեն ԺԱԻ աշխատակազմի և հոգաբարձուների խորհրդի անդամներ, մասնակից թանգարանների ներկայացուցիչներ և հրավիրյալ փորձագետներ։ 

Ընտրության չափանիշներն են՝ առաջարկվող նախագծի բովանդակությունը, իրականանալիությունը, նոր միտումներ բացահայտելու ներուժը։

Բյուջե

Նախագծի առավելագույն բյուջեն՝ 6,500,000 դրամ (ներառում է հարկերը, հոնորարներ, արտադրական ծախս, տեղափոխման ծախս, տպագրության ծախս, անհրաժեշտության դեպքում՝ տարածքի վարձակալություն և այլ ծախսեր):

Բյուջեի բաշխման մեջ կարևոր նախապայման է մասնակից արվեստագետներին հոնորարի վճարումը՝ առնվազն բյուջեի 40%-ի չափով։

Ծրագրի ժամանակացույցը

  1. Բաց կանչ՝ հունիսի 1 - հուլիսի 10

  2. Հայտերի դիտարկում և ընտրություն՝ հուլիսի 10 - հուլիսի 15

  3. Նախագծերի վրա աշխատանք՝ հուլիս -հոկտեմբեր, 2024

  4. Ցուցադրության բացումը՝ հոկտեմբեր/նոյեմբեր 2024  

  5. Ցուցադրության տևողությունը՝ առնվազն 1 ամիս (տևողությունը կարող է լինել ավելի երկար, ըստ թանգարանի հետ պայմանավորվածության)

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 093337211 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլ․փոստի հասցեին։

Ծրագիրն իրականացվում է Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) կողմից ֆինանսավորվող և Շվեդիայի Արվեստի դրամաշնորհների կոմիտեի կողմից իրականացվող ArtNexus ծրագրի օժանդակությամբ։

ArtNexus-ի մասին 

ArtNexus-ը Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) կողմից ֆինանսավորվող և Շվեդիայի Արվեստի դրամաշնորհների կոմիտեի կողմից իրականացվող միջազգային ծրագիր է՝ ուղղված ստեղծագործական ազատությանը, մշակութային ոլորտի զարգացմանը և ժողովրդավարական գործընթացների ամրապնդմանը։

ArtNexus ծրագրի մասին ավելին կարդացեք հետևյալ հղումներով․

Կայք : ArtNexus in English | ArtNexus on Instagram | ArtNexus on Facebook