Պողոս Նուբար
Ժամանակակից արվեստի կենտրոն Երևանի Նուբարաշեն համայնքում
Հայաստանի ժամանակակից արվեստի դաշտն ունի բազմաթիվ բացեր, հատկապես ինստիտուցիոնալ առումներով, ինչը լուրջ խնդիր է ինչպես ոլորտի, այնպես էլ Հայաստանի մշակութային տնտեսության զարգացման համար՝ ընդհանրապես։ Արվեստի հաստատությունների պարզ հիմնադրումը, սակայն, իբրև քաղաքականություն եղած խնդիրների համակարգային լուծում չի կարող բերել, եթե մշակութայինից բացի չներառի նաև սոցիալական և ազգային բաղադրիչներ։ Այս նախագիծը փորձ է մշակութային, սոցիալական և ազգային քաղաքականությունների սկզբունքների համադրման միջոցով հետևողականորեն նպաստել Հայաստանում ժամանակակից արվեստի ինստիտուցիոնալ զարգացմանը։ Նախագիծն առաջարկում է Երևանի ծայրամասային Նուբարաշեն համայնքում (վարչական տարածք) հիմնադրել և գործարկել ժամանակակից արվեստի կենտրոն՝ կոչելով այն 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի արևմտահայության նշանային դեմքի՝ ազգային–հասարակական գործիչ, բարերար Պողոս Նուբար փաշայի անունով։