Ռեգգի Ֆոյթլենդեր Նախագիծ Հայաստան
Ռեգգի Ֆոյթլենդերը մուլտիդիսցիպլինար արվեստագետ է, որն աշխատում է տարբեր մեդիաներով՝ ուսումնասիրելով շրջակա միջավայրի հետ հարաբերակցությունն ու փոխկապակցվածությունը և հարակից սոցիալ-քաղաքական կառույցները:
Երևանի ժամանակակից արվեստի ինստիտուտում արվեստագետը մտադիր է մի շարունակական ծրագիր իրականացնել, որը կվերաբերի ինքնությանը, սահմաններին, ուժային կառույցներին և աշխարհաքաղաքական ասպեկտներին՝ կապված քաղաքային լանդշաֆթի հետ:
Ծրագիրը կսկսվի «Դրոշ» ինտերակտիվ պերֆորմանսով՝ ԺԱԻ-ում, այնուհետև մեկշաբաթյա ճանապարհորդություն և փոխգործակցություն տեղի և մարդկանց հետ: Վերջին շաբաթվա ընթացքում այս ամբողջը կհավաքվի մեկ պրեզենտացիայի մեջ: