ENG Array ( [0] => Array ( [node_id] => 2 [node_parent] => 0 [node_url] => about [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 13 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:22:14 [node_modify_date] => 2023-04-09 11:20:54 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 2 [nl_lang] => 2 [nl_title] => Մեր մասին [nl_description] => ԺԱԻ–ն ժամանակակից արվեստի ոլորտում նախագծերի ձևորման և արտադրման բաց հարթակ/կենտրոն/խառնարան է։ ԺԱԻ–ին խթանում/նպաստում է Հայաստանում արվեստի տնտեսության զարգացմանը, ձևավորում և իրականացնում է արվեստի հավաքածուների, ցուցահանդեսների, արխիվացման և տարածման հետ կապված նախագծեր, նաև վարում է կուրատորական գործունեության, տեսության և արվեստի ոլորտում հետազոտություններ։ Իբրև անձերի և գաղափարների միջգործառնական ցանց, ԺԱԻ դպրոցը, նախագծերի և հետազոտությունների լաբորատորիաները առաջարկում են ռեսուրսներ, տեխնիկակական հարմարույուններ/պայմաններ և գործիքներ հայկական արվեստի դաշտում և ավելի լայն համաշխարհային համատեքստում գործելու և մտածելու համար։ ) [1] => Array ( [node_id] => 3 [node_parent] => 0 [node_url] => 3 [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 12 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:22:20 [node_modify_date] => 2023-01-30 12:06:44 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 3 [nl_lang] => 2 [nl_title] => [nl_description] => ) [2] => Array ( [node_id] => 4 [node_parent] => 0 [node_url] => school [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 11 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:23:23 [node_modify_date] => 2023-03-05 16:08:09 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 4 [nl_lang] => 2 [nl_title] => Դպրոց [nl_description] => ) [3] => Array ( [node_id] => 5 [node_parent] => 0 [node_url] => labs [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 10 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:23:48 [node_modify_date] => 2023-03-18 13:54:46 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 5 [nl_lang] => 2 [nl_title] => Լաբեր [nl_description] => ) [4] => Array ( [node_id] => 6 [node_parent] => 0 [node_url] => nest [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 9 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:23:59 [node_modify_date] => 2023-03-05 16:08:21 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 6 [nl_lang] => 2 [nl_title] => Նեստ [nl_description] => Կացարանի գաղափարը հղացել և իրականացրել են ԺԱԻ դպրոցի 2009-2010 ուս.տարվա շրջանավարտներ Հարություն Ալպետյանը, Նվարդ Երկանյանը եւ Թագուհի Թորոսյանը։ Այն նախատեսված է արվեստագետների, համադրողների, գրողների, բանախոսների, գիտնականների և այլ մշակութային գործիչների համար: Այն հնարավորություն է ընձեռում ապրել և աշխատել Երևանում՝ միևնույն ժամանակ մշակելով և իրականացնելով անհատական նախագծեր և ներգրավվելով Հայաստանի ստեղծագործական դաշտում: Գործելով ԺԱԻ դպրոցի, ինչպես նաև Հետազոտական և Նախագծային լաբորատորիաների հետ զուգընթաց, Նեսթը հավելյալ հնարավորություններ է ստեղծում հյուրընկալվող արվեստագետների համար՝ տեղացի արվեստագետների, բանախոսների հետ շփվելու, ինչպես նաև միջազգայնորեն հայտնի արվեստի գործիչների ցուցադրություններին կամ դասախոսությունների ներկա գտնվելու համար: Որպես նորարարական-ստեղծագործական գիտելիքների վրա հիմնված պլատֆորմի մի մաս, Նեսթը ինտեգրված է ինչպես երևանյան, այնպես էլ միջազգային սոցիալ-մշակութային դաշտի մեջ: Գտնվելով Երևանի Այգեստան գեղատեսիլ, խաղաղ թաղամասում, որ շատ մոտ է քաղաքի ակտիվ մշակութային կենտրոնին, Նեսթը շրջապատված է համալսարանական ցանցով և զբոսայգիներով: Յուրաքանչյուր կենվորի տրամադրվում է սենյակ և արտադրության կամ հետազոտական տարածք: Այն կահավորված է և ունի ինտերնետային կապ: Շենքում առկա է նաև ընթերցասրահ, դասասենյակ և խոհանոց, բոլորն էլ ազատ՝ կենվորների օգտագործման համար: ) [5] => Array ( [node_id] => 7 [node_parent] => 0 [node_url] => gallery [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 8 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:24:53 [node_modify_date] => 2023-03-05 16:09:23 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 7 [nl_lang] => 2 [nl_title] => Ցուցասրահ [nl_description] => ) [6] => Array ( [node_id] => 8 [node_parent] => 0 [node_url] => library [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 7 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:25:33 [node_modify_date] => 2023-03-05 16:08:32 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 8 [nl_lang] => 2 [nl_title] => Գրադարան [nl_description] => ) [7] => Array ( [node_id] => 216 [node_parent] => 0 [node_url] => studios [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 6 [node_template] => simple [node_creation_date] => 2023-03-05 10:08:03 [node_modify_date] => 2023-04-12 17:58:42 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 216 [nl_lang] => 2 [nl_title] => Արվեստանոցներ [nl_description] => ) [8] => Array ( [node_id] => 304 [node_parent] => 0 [node_url] => Blog [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 4 [node_template] => simple [node_creation_date] => 2023-03-12 14:16:21 [node_modify_date] => 2023-03-28 00:05:31 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 304 [nl_lang] => 2 [nl_title] => բլոգ [nl_description] => ) [9] => Array ( [node_id] => 9 [node_parent] => 0 [node_url] => EVENTS---NEWS [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 3 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:34:16 [node_modify_date] => 2023-05-24 11:24:08 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 9 [nl_lang] => 2 [nl_title] => Միջոցառումներ և Նորություններ [nl_description] => ) )

Սովորեցնել հմտություններ, որ փոփոխություններ են բերում․ հարցազրույց Իրենա Պոպիաշվիլիի հետ

«Ինչպե՞ս գոյատևել որպես սկսնակ արվեստագետ» ուսումնական ծրագրի սկզբում համադրող Աննա Գարգարյանի գլխավորած պորտֆոլիոյի ստեղծման աշխատարանից հետո ծրագիրն իր մասնակիցներին երկրորդ հնարավորություն տվեց կատարելագործել իրենց պորտֆոլիոները Վրաստանից ժամանած հատուկ հյուրի` Իրենա Պոպիաշվիլիի հետ: Նախկինում նա եղել է Նյու Յորքի Նյուման Պոպիաշվիլի պատկերասրահի հիմնադիր և համասեփականատերը (2005-2012թթ.), և այժմ մի քանի նախաձեռնություններ է իրականացնում Թբիլիսիում՝ որպես անկախ համադրող: Այս հարցազրույցում նա խոսում է ԺԱԻ-ում անցկացրած պորտֆոլիոների վերանայման իր աշխատարանի մասին և կիսում իր մտքերը վրացական ժամանակակից արվեստի մասին:

Ի՞նչն է Ձեզ ամենաշատը տպավորել  պորտոֆոլիոների մեջ, որոնք վերանայել եք մասնակիցների հետ։

Իրենա Պոպիաշվիլի – Մի բան, որը հետևողականորեն հայտնվում էր բոլոր պորտֆոլիոներում, այն էր, որ մասնակիցները ոչ պրոֆեսիոնալ կերպով են լուսանկարում իրենց աշխատանքները: Նրանք հիմնականում ունեն իրենց աշխատանքի շատ վատ վավերագրում: Սա պարզապես հմտություն է, որը նրանք պետք է սովորեն, որպեսզի կարողանան ավելի լավ ներկայացնել իրենց աշխատանքները, ցուցահանդեսները կամ ինստալյացիաները: Մյուս կողմից, ամենաուժեղ աշխատանքները, որոնք ես տեսել եմ պորտֆոլիոներում, հիմնականում վիդեոներ էին: Չնայած նրանք հայերեն էին, բայց ես զգում էի այն սարկազմն ու հումորը, որ նրանք փորձում էին փոխանցել:

Ի՞նչ նմանություններ և տարբերություններ եք նկատել մասնակիցների պորտոֆոլիոների և վրաց արվեստագետների պորտֆոլիոների միջև։

Ի․ Պ․ – Ես նկատեցի, որ մասնակիցների աշխատանքները հակված են ավելի շատ արձագանքելու երկրի քաղաքական իրավիճակին, մի բան, որը ես գրեթե ընդհանրապես չեմ տեսնում Վրաստանում։ Երիտասարդ վրացի արվեստագետներն իրականում շահագրգռված չեն քաղաքական խնդիրներով զբաղվել: Թեև մենք ունենք արվեստագետների ​​կոլեկտիվ, որը կոչվում է Bouillon Group, որը պարբերաբար պերֆորմանսներ է անում՝ ի պատասխան քաղաքական և սոցիալական իրադարձությունների:

Իսկ մեզ միավորում է, կարծում եմ, «նյութի խնդիրը»: Հայ և վրացի արվեստագետներն իրականում ուշադրություն չեն դարձնում իրենց օգտագործած նյութերի որակին կամ ամբողջականությանը։ Եթե ​​խոսենք ժամանակակից գեղանկարչության մասին, ապա ես մտածում եմ Էյվերի Սինգերի մասին, ամերիկացի արվեստագետ, ով օգտագործում է համակարգչային ծրագրերի և արդյունաբերական նյութերի երկբևեռ լեզուն՝ միաժամանակ հեռացնելով արվեստագետի ձեռքի հետքը: Սա այն է, ինչ ես հաճախ եմ ասում Թբիլիսիում իմ ուսանողներին. ձեզ հասանելի չեն այն նյութերը, որոնք օգտագործում են ձեր արևմտյան գործընկերները: Տարածաշրջանի արվեստագետները հակված են նկարել այնպիսի նյութերի վրա, որոնք նախատեսված չեն նկարելու համար: Սա վերաբերում է նաև լուսանկարչությանը։

Ի՞նչ երեք խորհուրդ կտայիք սկսնակ արվեստագետներին։

Ի․ Պ․ – Առաջին հերթին նրանք պետք է շատ աշխատեն իրենց պորտֆոլիոյի վրա և այն միշտ արդիական պահեն: Կարևոր է իմանալ, թե ինչպես ներկայանալ: Սա հմտություն է, որը նրանք պետք է սովորեն և տիրապետեն: Երկրորդ, դուք պետք է տեղյակ լինեք, թե ինչ է կատարվում արվեստի աշխարհում և մտածեք ձեր մասին այս գլոբալ համատեքստում: Ինչո՞ւ։ Որովհետև ո՛չ Հայաստանում, ո՛չ Վրաստանում մենք չունենք շուկա, որի ներսում կարող ենք մեզ սահմանել, ուստի պետք է իմանանք շուկան և Արևմուտքում սահմանված դիսկուրսները։ Դուք պետք է նայեք, թե որն է հաջողության սահմանումը արևմտյան եզրույթներով և գտնեք, թե ինչպես կարող եք համապատասխանաբար դիրքավորվել: Երբ փոքր երկրից ես, պետք է շատ բան իմանաս։ Սա մեր առավելությունն է. մենք նրանց մասին ավելի շատ գիտենք, քան իրենք՝ մեր: Ձեզնից է կախված՝ որոշել, թե ինչպես եք տեղավորվում այնտեղ: Թույլ մի տվեք, որ որևէ մեկը ձեզ սահմանի: Դա շատ կարևոր է: 
Եվ երրորդ՝ պետք է խելացի լինել կարիերա կառուցելու առումով։ Դուք պետք է կազմեք այն պատկերասրահների ցուցակը, որտեղ ձեր աշխատանքները կարող են ցուցադրվել, և համադրողների ցուցակ, որոնց կարող է հետաքրքրել ձեր մոտեցումը: Դուք պետք է ճանապարհ գտնեք այդ մարդկանց հետ կապվելու, որպեսզի նրանք նայեն ձեր աշխատանքը և տեսնեն, թե արդյոք նրանք կարող են այն ցուցադրել, օրինակ, խմբային ցուցադրություններում: Համադրողները և պատկերասրահները միշտ լսում են արվեստագետների առաջարկությունները: Այսպիսով, եթե դուք ճանաչում եք հաջողակ արվեստագետի, ցույց տվեք նրան ձեր աշխատանքը, քանի որ արվեստագետները հակված են միմյանց երաշխավորել:

Դուք վերադարձաք Վրաստան Նյու Յորքից 2012թ-ին։ Այդ ժամանակից ի վեր ինչպե՞ս եք ներգրավված եղել արվեստի տեղական դաշտում։

Ի․ Պ․ – Վերադառնալուց հետո ես ինը ամիս աշխատել եմ որպես Թբիլիսիի արվեստի պետական ​​ակադեմիայի ռեկտոր, որից հետո՝ Թբիլիսիի ազատ համալսարանում։ Այնտեղ ես ստեղծեցի բակալավրիատի ծրագիր՝ վիզուալ արվեստի, ճարտարապետության և դիզայնի դպրոց։ Կարծում եմ, որ կրթությունը ամենակարևոր բանն է, որը կարող է փոփոխություններ բերել: Դա այն խարիսխն է, որն ինձ պահում է այս երկրում: Ազգային պատկերասրահում բազմաթիվ ցուցահանդեսներ եմ կազմակերպել, բայց հասկացա, որ ոչ մի ցուցահանդես այնքան մեծ փոփոխություն չի կարող անել, որքան կրթությունը:

Սկզբում ես նկատեցի, որ Վրաստանում ցուցադրությունները վատ էին արվում, քանի որ համադրման պրակտիկա չկար։ Մենք, անշուշտ, ունենք շատ լավ արվեստի պատմաբաններ, բայց ցուցահանդես կազմակերպելու համար պետք է մտածել տարածական և համատեքստային: Մեր ծրագրի առանձնահատկությունն այն է, որ յուրաքանչյուր կիսամյակում կազմակերպում ենք երկու ցուցահանդես, ուստի ուսանողներն ավարտելուց հետո մասնակած են լինում տասնվեց խմբային ցուցահանդեսի: Եվ ես պետք է ասեմ, որ իմ ծրագիրը արդյունք տվեց. Թբիլիսիում այժմ ավելի ու ավելի լավ ցուցահանդեսներ են անցկացվում:

2013 թվականին Թամունա Գվաբերիձեի հետ հիմնել եմ նաև «Պոպիաշվիլի Գվաբերիձե պատուհանի նախագիծը»։ Քանի որ շատ քիչ մարդիկ էին այցելում պատկերասրահներ, մենք որոշեցինք արվեստի գործերը ցուցադրել Ռուսթավելի պողոտայի չօգտագործված առևտրային ցուցափեղկերում: Դա հիանալի հնարավորություն էր ցուցադրելու երիտասարդ արվեստագետների, որոնց այլ վայրերում չէին ցուցադրում: Եվ իմ վերջին նախագիծը՝ Kunsthalle Tbilisi-ն, շարժուն տարածք է, որը ես համահիմնադրել եմ 2017 թվականին, երբ հասկացա, որ լավագույնը՝ վրացի արվեստագետներին միջազգային արվեստագետների հետ ցուցադրելն է, որպեսզի կարողանամ համատեքստային դարձնել նրանց աշխատանքները: Այդ նախագիծը շատ հաջող է եղել վրացի արվեստագետների կարիերան առաջ մղելու համար։ Ընդհանուր առմամբ, իմ նպատակն է ցույց տալ, որ միջազգային կարիերա ունենալու համար ձեզ հարկավոր չէ տեղափոխվել Բեռլին կամ Նյու Յորք: Այժմ դա կարող եք անել Թբիլիսիից կամ Երևանից:

Վերջերս Դուք համա-համադրել եք «Սահմանագծային զարդանախշեր» ցուցահանդեսը Երևանի Ժողովրդական արվեստների թանգարանում հայ արվեստագետ Արաքս Սահակյանի հետ։ Մինչ օրս այդքան էլ շատ չեն համագործակցության օրինակները Հայաստանի և Վրաստանի միջև գեղարվեստական նախաձեռնությունների համատեքստում։ Ի՞նչ պետք է արվի, որ այդ երկու արվեստային դաշտերը մոտենան իրար։

Ի․ Պ․ – Ես անձամբ շատ մեծ հետաքրքրություն ունեմ Հայաստանի և հայկական արվեստի նկատմամբ, և կարծում եմ, որ շատ կարևոր է, որ իմ ուսանողները և վրացի արվեստագետների նոր սերունդը նույնպես հետաքրքրվեն դրանով։ Շատ կուզենայի ուսանողներիս բերել այստեղ, հատկապես Գյումրի, քանի որ սիրում եմ այդ քաղաքը։ Մերկուրովի թանգարանը շատ հետաքրքիր է։ Հարաբերությունների զարգացման ուղիներից մեկը կարող է լինել խմբային ցուցահանդեսների կազմակերպումը: Ես ծրագրում եմ խմբային ցուցահանդես կազմակերպել «Ինչպե՞ս գոյատևել որպես սկսնակ արվեստագետ» ծրագրի մասնակից մի քանի արվեստագետների հետ հաջորդ Թբիլիսիի Art Fair-ի շրջանակում (ապրիլի 11-ից 14-ը): Սա հիանալի հնարավորություն կլինի ավելի լայն լսարանի իրենց աշխատանքները ներկայացնելու համար, քանի որ սովորաբար տարբեր միջազգային համադրողներ են գալիս Թբիլիսիի Art Fair-ին: Եվ ես նաև կարծում եմ, որ մենք պետք է Թբիլիսիում ինչ-որ արվեստի կեցության ծրագիր կազմակերպենք, որպեսզի կարողանանք հրավիրել հայ արվեստագետներին և կապել նրանց տեղացի արվեստագետների հետ։ Կարող ենք նաև բաց ստուդիա նախաձեռնել, որպեսզի պատկերասրահների կառավարիչներն ու համադրողները գան ու տեսնեն իրենց աշխատանքը։ 

Հարցազրույցը՝ Աշոտ Փափազյանի