Ցույց տուր ինձ քո արխիվը և ես կասեմ, թե դու ով ես․․․ Կարո՞ղ եմ

2024

Աշխատարան և քննարկում Ռոուզ Վայնենի հետ

Հունիսի 27 և 29, 19։00

ԺԱԻ-ն հրավիրում է ձեզ միանալու Ռոուզ Վայնենի՝ արխիվների ստեղծարար վերաօգտագործմանը նվիրված երկօրյա աշխատարանին։ Ռոուզ Վայնենն Ամստերդամում բնակվող համադրող, արվեստագետ և խորհրդատու է։ Նրա աշխատում է սկսնակ արվեստագետների հետ, օգնելով նրանց՝ իրենց աշխատանքի գաղափարական ձևավորման  և պատվիրված աշխատանքների ստեղծման հարցում։ Նա երկար տարիներ եղել է Վան Գոգի թանգարանի հանրային ծրագրերի համադրողը իսկ այժմ աշխատաում է որպես խորհրդատու Ամստերդամի արվեստների հիմնադրամում։ Նրա նոր նախագծը ուսումնասիրում է լռությունը հնչյունային լանդշաֆտում։

Քանի որ մասնակիցների թիվը սահմանափակ է, խնդրում ենք նախապես գրանցվել այստեղ:

Միջոցառումները տեղի կունենան անգլերեն լեզվով։

Աշխատարան․ ստեղծարար վերաօգտագործման մեթոդներ

Հունիսի 27, 19։00

Այս աշխատարանի ընթացքում մենք կքննարկենք և կուսումնասիրենք ինստիտուցիոնալ արխիվացումը՝ անդրադառնալով անձնական արխիվին և նրան, թե ինչպես այն կարող է օգնել ձեզ ձեր արվեստագիտական գործունեության մեջ։ Այս աշխատարանի համար դուք պետք է բերեք ձեզ հետ երկու պատկեր ձեր անձնական արխիվից, որոնցից մեկը ձեզ ոգեշնչում է, բայց ուղիղ կապ չունի ձեր աշխատանքի հետ, իսկ մյուսը (վերա)օգտագործվել է ձեր սեփական աշխատանք(ներ)ում։ 

Հայաստանցի արվեստագետների կարճ ինքնաներկայացմանը և փոքր առաջադրանքներին համընթաց մենք կուսումնասիրենք միմիանց անձնական արխիվները, արվեստագիտական հետազոտությունը և վերաօգտագործման տարբեր եղանակները։

Բանախոսություն․ ստեղծարար վերաօգտագործման էթիկայի վերաբերյալ

Հունիսի 29, 19։00

Քննարկման ընթացքում մենք կանդրադառնանք արխիվների հանրայնացմանը և այն հարցին, թե արդյոք ստեղծագործական վերաօգտագործումը ավելի հասանելի է դարձնում տեղեկատվությունը և թույլ տալիս մեզ վերաիմաստավորել պատմությունը։ Մենք կխոսենք Երևանի՝ գեղարվեստական պրակտիկային առնչվող ինստիտուցիոնալ արխիվների ներկայիս վիճակի մասին։ Զրույցը հետաքրքիր կլինի արվեստագետներին, ինչպես նաև գիտությամբ զբաղվով մասնագետներին, ում հետաքրքրում է այն, թե ինչպես կարող է արվեստագիտական ուսումնասիրությունը ազդել ինստիտուցիոնալ արխիվենրի աշխատանքային մեթոդների վրաս։  

Ռոուզ Վայնենի մասին 

Ռոուզ Վայնենը համադրող է, կինոռեժիսոր, և խորհրադատու Նիդերլանդներից։  Նրա գործունեությունը ծավալվում է մշակութային ժառանգության և ժամանակակից արվեստի միջև, կազմելով անձնական աշխատանքներ, պատվիրված ծրագրեր և հետազոտություն ներառող բազմաբնույթ պորտֆոլիո։ Նա միշտ ուղեծրում է պահում սկսնակ արվեստագետներին, ուսումնասիրում է ինստիտուցիոնալ հավաքածուների ձևավորումը, աշխատում է պատումների ստեղծման և պատմությունը նորովին գրելու նոր եղանակների վրա, և մշտապես համատեղու է այս երկու աշխարհները։ Շարունակ փորձում է հասկանալ գերակշռող ինստիտուցիոնալ ստանդարտները և հարցականի տակ դնել սոցիալական նորմերը։

https://www.instagram.com/rooswijnen/