Ցուցասրահ

Ցուցասրահի մասին

ԺԱԻ ցուցասրահը ստեղծվել է ինստիտուտի հիմնադրումից մի քանի տարի անց, 2016 թվականին։ Այն նախատեսված է կուրատորական կրթության գործնական հատվածը կազմակերպելու, ԺԱԻ դպրոցի ուսանողներին ու շրջանավարտներին գործունեության ասպարեզ տրամադրելու, ինչպես նաև ՆԵՍՏ կացարանի արվեստագետների ցուցադրական նախագծեր իրականացնելու համար։ Ցուցասրահի ստեղծմանը իր ծրագրային, տեխնիկական ու նյութական ներդրումն է ունեցել Կարոյան ցուցասրահը։