ENG Array ( [0] => Array ( [node_id] => 2 [node_parent] => 0 [node_url] => about [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 13 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:22:14 [node_modify_date] => 2023-04-09 11:20:54 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 2 [nl_lang] => 2 [nl_title] => Մեր մասին [nl_description] => ԺԱԻ–ն ժամանակակից արվեստի ոլորտում նախագծերի ձևորման և արտադրման բաց հարթակ/կենտրոն/խառնարան է։ ԺԱԻ–ին խթանում/նպաստում է Հայաստանում արվեստի տնտեսության զարգացմանը, ձևավորում և իրականացնում է արվեստի հավաքածուների, ցուցահանդեսների, արխիվացման և տարածման հետ կապված նախագծեր, նաև վարում է կուրատորական գործունեության, տեսության և արվեստի ոլորտում հետազոտություններ։ Իբրև անձերի և գաղափարների միջգործառնական ցանց, ԺԱԻ դպրոցը, նախագծերի և հետազոտությունների լաբորատորիաները առաջարկում են ռեսուրսներ, տեխնիկակական հարմարույուններ/պայմաններ և գործիքներ հայկական արվեստի դաշտում և ավելի լայն համաշխարհային համատեքստում գործելու և մտածելու համար։ ) [1] => Array ( [node_id] => 3 [node_parent] => 0 [node_url] => 3 [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 12 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:22:20 [node_modify_date] => 2023-01-30 12:06:44 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 3 [nl_lang] => 2 [nl_title] => [nl_description] => ) [2] => Array ( [node_id] => 4 [node_parent] => 0 [node_url] => school [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 11 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:23:23 [node_modify_date] => 2023-03-05 16:08:09 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 4 [nl_lang] => 2 [nl_title] => Դպրոց [nl_description] => ) [3] => Array ( [node_id] => 5 [node_parent] => 0 [node_url] => labs [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 10 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:23:48 [node_modify_date] => 2023-03-18 13:54:46 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 5 [nl_lang] => 2 [nl_title] => Լաբեր [nl_description] => ) [4] => Array ( [node_id] => 6 [node_parent] => 0 [node_url] => nest [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 9 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:23:59 [node_modify_date] => 2023-03-05 16:08:21 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 6 [nl_lang] => 2 [nl_title] => Նեստ [nl_description] => Կացարանի գաղափարը հղացել և իրականացրել են ԺԱԻ դպրոցի 2009-2010 ուս.տարվա շրջանավարտներ Հարություն Ալպետյանը, Նվարդ Երկանյանը եւ Թագուհի Թորոսյանը։ Այն նախատեսված է արվեստագետների, համադրողների, գրողների, բանախոսների, գիտնականների և այլ մշակութային գործիչների համար: Այն հնարավորություն է ընձեռում ապրել և աշխատել Երևանում՝ միևնույն ժամանակ մշակելով և իրականացնելով անհատական նախագծեր և ներգրավվելով Հայաստանի ստեղծագործական դաշտում: Գործելով ԺԱԻ դպրոցի, ինչպես նաև Հետազոտական և Նախագծային լաբորատորիաների հետ զուգընթաց, Նեսթը հավելյալ հնարավորություններ է ստեղծում հյուրընկալվող արվեստագետների համար՝ տեղացի արվեստագետների, բանախոսների հետ շփվելու, ինչպես նաև միջազգայնորեն հայտնի արվեստի գործիչների ցուցադրություններին կամ դասախոսությունների ներկա գտնվելու համար: Որպես նորարարական-ստեղծագործական գիտելիքների վրա հիմնված պլատֆորմի մի մաս, Նեսթը ինտեգրված է ինչպես երևանյան, այնպես էլ միջազգային սոցիալ-մշակութային դաշտի մեջ: Գտնվելով Երևանի Այգեստան գեղատեսիլ, խաղաղ թաղամասում, որ շատ մոտ է քաղաքի ակտիվ մշակութային կենտրոնին, Նեսթը շրջապատված է համալսարանական ցանցով և զբոսայգիներով: Յուրաքանչյուր կենվորի տրամադրվում է սենյակ և արտադրության կամ հետազոտական տարածք: Այն կահավորված է և ունի ինտերնետային կապ: Շենքում առկա է նաև ընթերցասրահ, դասասենյակ և խոհանոց, բոլորն էլ ազատ՝ կենվորների օգտագործման համար: ) [5] => Array ( [node_id] => 7 [node_parent] => 0 [node_url] => gallery [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 8 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:24:53 [node_modify_date] => 2023-03-05 16:09:23 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 7 [nl_lang] => 2 [nl_title] => Ցուցասրահ [nl_description] => ) [6] => Array ( [node_id] => 8 [node_parent] => 0 [node_url] => library [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 7 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:25:33 [node_modify_date] => 2023-03-05 16:08:32 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 8 [nl_lang] => 2 [nl_title] => Գրադարան [nl_description] => ) [7] => Array ( [node_id] => 216 [node_parent] => 0 [node_url] => studios [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 6 [node_template] => simple [node_creation_date] => 2023-03-05 10:08:03 [node_modify_date] => 2023-04-12 17:58:42 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 216 [nl_lang] => 2 [nl_title] => Արվեստանոցներ [nl_description] => ) [8] => Array ( [node_id] => 304 [node_parent] => 0 [node_url] => Blog [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 4 [node_template] => simple [node_creation_date] => 2023-03-12 14:16:21 [node_modify_date] => 2023-03-28 00:05:31 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 304 [nl_lang] => 2 [nl_title] => բլոգ [nl_description] => ) [9] => Array ( [node_id] => 9 [node_parent] => 0 [node_url] => EVENTS---NEWS [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 3 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:34:16 [node_modify_date] => 2023-05-24 11:24:08 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 9 [nl_lang] => 2 [nl_title] => Միջոցառումներ և Նորություններ [nl_description] => ) )

Ընդունելություն. Արվեստի քննադատության եւ կուրատորական ուսումնասիրությունների դպրոց

Արվեստի քննադատության և կուրատորական ուսումնասիրությունների դպրոցը հայտարարում է իր հերթական 2025-2027 ուսումնական տարվա ընդունելությունը։ 

Դպրոցը նրանց համար է, ովքեր հետաքրքրված են և ցանկանում են գիտելիք ու հմտություններ ձեռք բերել արվեստի քննադատության և կուրատորական պրակտիկայի ոլորտներում։

Բոլոր դիմորդները, պետք է ունենան բարձրագույն կրթություն, ազատորեն կարդան ու հասկանան անգլերեն, և նախապատվությունը կտրվի հատկապես նրանց, ովքեր սովորել են կերպարվեստի տարբեր ոլորտներում, և առնվազն ունեն արվեստի պատմության, մշակույթի կամ հումանիտար մասնագիտությունների գծով բակալավրի աստիճան։

Շտապեք՝ տեղերը սահմանափակ են։

Ձեր դիմումին մաղթելով հաջող ընթացք՝ ցանկանում ենք հիշեցնել․ 

Դիմումների փաթեթները ընդունվում են մինչև ս.թ. սեպտեմբերի 5-ը:

 

Ուսումնասիրության առարկայի նկարագրությունը

Արվեստի քննադատը և ցուցահանդեսի համադրողը (կուրատոր), զբաղեցնելով հանդերձ պրոֆեսիոնալ գործունեության նույն խոռոչը, երկուսն էլ գտնվում են արվեստագետի և հասարակության արանքում՝ լինելով ներգրավված կատարողական նույն դերի մեջ (երկուսի գործն էլ ներկայացնելն է, մեկնաբանելը և բացատրելը), շարունակում են մնալ, այնուամենայնիվ, ժամանակակից արվեստի դաշտի առանձին գործորդներ։ Արվեստի քննադատի միջամտությունը արվեստի գործին հեռավար է․ դրան մասնակցում է միայն իր հայացքը։ Ուստիև իր գործունեության բնույթը ամբողջովին գրական է։ Նրա հիմնական գործիքը գրիչն է, բառը և խոսքը։ Այնինչ համադրողի դեպքում, որքան էլ որ վերջինս անկարող է ամբողջովին հրաժարվել գրիչից, գրավոր ու բանավոր խոսքից (հատկապես երբ խոսքը գաղափարը հղացքի վերածելու մասին է), նրա միջամտությունը, այնուամենայնիվ, շատ ավելի ժեստային է և պլաստիկական։ Լինելով ֆիզիկական ու նյութական՝ այդ միջամտությունը հավասար չափով տնտեսական է, հատկապես՝ կառավարչական, քանի որ ենթադրում է նախևառաջ պլանավորում, այլազան միջոցների հայթայթում, իրացում և այլն։ Նրա ծավալած գործունեությունը նաև հաղորդակցական է (մամուլի տարատեսակ հաղորդագրություններ, նամակագրություն, բանակցություններ և այլն), ոչ պակաս չափով նաև նախագծա-ճարտարապետական է (քանի որ ենթադրում է տարածածավալային բաժանումներ, արվեստի գործերի դասդասում,  բաշխում և ցուցադրության կառուցում)։ Այս տարբերություններով հանդերձ արվեստի քննադատի և համադրողի գործունեության ազգակցական կապը անառարկելի է՝ այն ոչ միայն սոցիոլոգիական է կամ գործառնական (ֆունկցիոնալ), այլև գործողութենական (օպերացիոնալ) է: Խոսքը արվեստագետի և արվեստի գործի ընտրություն (գնահատման գործողության) կատարելու մասին է, որը և՜ արվեստի քննադատի և՜ համադրողի մոտ կարող է լինել ամենատարբեր, բայց միշտ անձնական։

 

Ծրագրի ընդհանուր բովանդակությունը

Ուսումնական ծրագրի հիմքում ընկած են ուսումնասիրության առարկայի վերոնշյալ առանձնահատկությունները, ուստիև այն կառուցված է արվեստագիտական տարբեր բնագավառների` հայ և համաշխարհային արվեստի պատմություններ, ժամանակակից արվեստի տեսություններ, ճարտարապետական գաղափարների պատմություն, պատկերի և նշանի վերլուծության մեթոդներ, ինչպես նաև մշակութային և հումանիտար ուսումնասիրությունների և փիլիսոփայության դասավանդման տարրերից։ Երկու տարվա ընթացքում ուսանողները ոչ միայն կհետևեն տարբեր տևողությամբ դասընթացների, այլև սեմինարների, գործնական պարապմունքների միջոցով ձեռք կբերեն գիտելիքների և հմտությունների անհրաժեշտ այն պաշարը, որը ապագա մասնագետներին թույլ կտա գործունեություն ծավալել մեկ կամ մյուս ոլորտում։ Այս արդյունքի մեջ, ինչ խոսք, առանձնահատուկ մի բաժին կընկի ավարտական աշխատանքին, որի գաղափարը, վերջինիս հիման վրա՝ խմբային քննարկումների և աշխատանքի միջոցով նախագծի մշակումը և իրականացումը հնարավոր կդառնա ուսումնական երկրորդ տարվա ընթացքում։   

Այսպիսով դասընթացը բաղկացած է տեսական և պրակտիկ բաղադրիչներից։ 

Առաջին տարում ուսանողները կանցնեն հետևյալ տեսական դասընթացները՝

Արվեստի պատմության մոդուլ

  • Հայ արդի արվեստի պատմության առասպելը (դասախոս՝ Նազարեթ Կարոյան)

  • Արդի և ժամանակակից արվեստի պատմություն (դասախոս՝ Աննա Գալստյան)

  • Արդի հայ արվեստ (դասախոս՝ Լիլիթ Սարգսյան)

  • Հայ ժամանակակից արվեստի պատմություն (դասախոս՝ Նազարեթ Կարոյան)

Ճարտարապետություն և քաղաքային միջավայրեր

  • Ճարտարապետական գաղափարների պատմություն (դասախոս՝ Ռուբեն Արևշատյան)

Մշակութային ուսումնասիրությունների մոդուլ

  • Տեսողական ուսումնասիրություններ(դասախոս՝ Հրաչ Բայադյան)

  • Մշակույթ և տեխնոլոգիա (դասախոս՝ Հրաչ Բայադյան)

  • Մեդիայի ուսումնասիրություններ (դասախոս՝ Հրաչ Բայադյան)

Փիլիսոփայության մոդուլ

  • Ժամանակակից փիլիսոփայություն (դասախոս՝ Նաիրա Մկրտչյան)

  • Արվեստի փիլիսոփայություն (դասախոս՝ Դավիթ Մոսինյան)

Արվեստի սոցիոլոգիայի մոդուլ

  • Սոցիալական արվեստի ուսումնասիրություն (դասախոս Հրաչյա Կաժոյան)

Երկրորդ տարին նվիրված կլինի պրակտիկ հմտությունների ձեռքբերմանը և ավարտական աշխատանքի իրականացմանը։

 

Ընդունելության կարգը եւ պայմանները

Ծրագրով հետաքրքրվողներին առաջարկվում է գրանցման ու մասնակցության երկու կարգավիճակ․

Ուսանող

Նրանք ովքեր ցանկանում են դառնալ ուսանող, պետք է [email protected] հասցեին ուղարկեն կենսագրություն եւ մոտիվացիոն նամակ՝ «նամակի թեմա» դաշտում նշելով «Արվեստի քննադատության և կուրատորական ուսումնասիրությունների դպրոց»։

Ուսման տարեկան վարձը 250 000 դրամ է։ Ուսումնառության շարունակությունը ուսումնական երկրորդ տարում պայմանավորված է առաջին տարվա ընթացքում ուսանողի գրանցած առաջադիմությունից և դասերին հաճախելու պարտաճանաչությունից։ Ավարտական աշխատանքի ընթացքում ուսանողը կարող է ստանալ նախագիծն իրականացնելու համար անհրաժեշտ ֆինանսավորման աջակցություն։ 

Դասընթացների ծրագրում ներառված դասախոսությունները անցկացվելու են շաբաթը երեք օր, օրը երկու դասախոսություն ծավալով՝ երեկոյան ժամերին։

Ունկնդիր

Նրանք, ովքեր ցանկանում են հետևել միայն դասընթացներից որեւէ մեկին, կարող են գրանցվել իբրև ակադեմիական պարտավորություններ չունեցող ունկընդիր։ Դասընթացի համար վարձավճարի չափը ունկնդրի համար կախված կլինի տվյալ դասընթացի տևողությունից՝ տատանվելով գնային հետևյալ սանդղակում.

  • Կարճատև դասընթացը (շաբաթը մեկ անգամ, երկու ամիս տևողությամբ) - 40 000 դրամ

  • Միջին տևողությամբ դասընթացը (շաբաթը մեկ անգամ, չորսուկես ամիս տևողությամբ) - 60 000 դրամ

  • Երկարատև (շաբաթը մեկ անգամ, ինը ամիս տևողությամբ) դասընթացը - 90 000 դրամ