«Վայրեր և վիճակներ»

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի ամսվա շրջանակում կազմակերպված այս ցուցահանդեսը ներկայացնում է Ֆրանսիայում արվեստի բարձրագույն կրթության բացառիկ հաստատություններից մեկի՝ Առլի Լուսանկարչության ազգային բարձրագույն դպրոցի (ENSP) շրջանավարտների աշխատանքները։

Լուսանկարչության ազգային բարձրագույն դպրոցը (ENSP), հիմնադված լինելով 1982 թվականին Առլ քաղաքում, արվեստի միակ բարձրագույն դպրոցն է Ֆրանսիայում, որը ամբողջությամբ նվիրված է լուսանկարչությանը։ Մագիստրատուրայի երեք տարվա ընթացքում ուսանողները ստանում են կրթություն՝ խորանալով պատկերի տեխնիկաների, պատմության և տեսությունների մեջ։ ENSP-ն այժմ իր լավագույն ուսանողներին պարգևատրում է տարեկան ցուցահանդեսով․ այսպիսով Ժամանակակից արվեստի ինստիտուտը մեկ ամսով հյուրընկալում է ութ երիտասարդ արվեստագետների գործեր, ովքեր 2025 թվականին իրենց դիպլոմի համար արժանացել են ժյուրիի բարձր գնահատականին («félicitations»)։

«Վայրեր և վիճակներ» («États des Lieux ») խորագրի ներքո ցուցահանդեսը լուսաբանում է այս ութ երիտասարդ շրջանավարտների հետաքրքրությունը այն տեղանքների, տարածքների և բնակավայրերի նկատմամբ, որոնց բնութագրերն ու առանձնահատկությունները նրանք զննում են խորությամբ։ Ֆրանսերենում «état des lieux»-ն մի փաստաթուղթ է, որն իրենից ներկայացնում է բնակարանի գույքի համեմատական ցանկը։ Այստեղ վերնագիրը ընկալվում է ավելի շուտ ֆիզիկական տեսանկյունից՝ հարցադրելով այն իրավիճակներն ու պայմանները, որոնք սահմանում են իրական կամ վիրտուալ տարածքները։ Այն կարող է նաև ընկալվել քաղաքական, մշակութային և տարածքային դիտանկյունից՝ բացահայտելով այն կանոնները, որոնք տեսանելի կամ անտեսանելի կերպով կարգավորում են այդ վայրերը։

ENSP շրջանավարտները՝

Կալիստա Բիձարի Մալոու
Ռիֆաթ Գյօբելեզ
Մաթիս Կլոդիկ
Յան Լեանդրի
Գրեգուար Լոդ
Սամյուել Վորմս
Էլիոթ Շթայն
Զոելի Ռոլլան

Այս ցուցահանդեսը հնարավոր է դարձել Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի աջակցության շնորհիվ։

ENSP-ի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.ensp-arles.fr կայքը։

Նմանատիպ դասընթացներ

Մայիսի 4, 2026

«Վայրեր և վիճակներ»

Մայիսի 4, 2026

Անցյալ ապագայի շունչը

Սեպտեմբերի 24, 2025

Մհեր Ազատյան – «Մարմինը իմ»