Անգետ ուսուցիչը․ մտավոր ազատագրման հինգ դաս

Ժակ Ռանսիեր

AMD 5.000

«Անգետ ուսուցիչը» աշխատության նյութը հետաքրքիր դրվագ է մանկավարժական մտքի զարգացման պատմության եւ փիլիսոփայության համար։ Գրքի հերոսը՝ Ժաքոթոն, որը Ֆրանսիական հեղափոխության բոլոր փորձություններով անցած պատմականանձ է, հանգամանքների բերումով հայտնվում է մի իրադրության մեջ, որտեղ ստիպված է ուսուցչություն անել եւ այլոց ուսուցանել բաներ, որոնք ինքը չգիտի:

«Անգետ ուսուցիչը» գրքի ներկաթարգմանությունն ունի իր նախապատմությունը։ Այն եղել է առանցքային մասը ժամանակակից արվեստի ինստիտուտի նախագծային լաբորատորիայում մշակվածմի նախագծի, որի խնդիրն, այնուամենայնիվ, չէր սահմանափակվում սույն թարգմանությամբ։ Ավելի շուտ թարգմանությունը միջոց էր հասնելու համար մեկ այլ ավելի ընդգրկուն խնդրի լուծմանը։ Մշակութային արտադրության նոր՝ սոցիալական ձեւերով մտահոգ մի համայնք ձեւավորելու մասին է խոսքը։

 

Թարգմանիչ՝ Արմեն Վշտունի

Թարգմանության խմբագիր՝ Նազարեթ Կարոյան

Հրատարակիչ՝ Ակտուալ արվեստ հրատարակչություն

2017